• Latest news

Շվեդ գիտնականները քաղցկեղի բուժման նոր ուղղություն են հայտնաբերել

11 նոյեմբերի, 2022  21:40

Շվեդ գիտնականները քաղցկեղի բուժման նոր ուղղություն են հայտնաբերել՝ պղնձին կապող սպիտակուցների միջոցով։ Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակված են PNAS ամսագրում:

Բանն այն է, որ ակտիվ աճի եւ տարածման համար քաղցկեղի բջիջներին անհրաժեշտ են Memo1 սպիտակուցներ, որոնք կապում են պղնձի իոնները: Մարդու մարմինը նույնպես պահանջում է այս մետաղը՝ կարեւոր կենսաբանական գործընթացներ իրականացնելու համար: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների մոտ ուռուցքային բջիջներում եւ շիճուկում պղնձի մակարդակը բարձր է, ինչը նշանակում է, որ քաղցկեղի բջիջներն ավելի շատ պղնձի կարիք ունեն, քան առողջ բջիջները:

Հեղինակները նկատել են, որ երբ Memo1-ը փոխազդում է պղնձի հետ, մետաղի թունավոր ռեդոքս ռեակցիաները արգելափակվում են: Դա ստիպում է, որ ուռուցքը կախված լինի պղնձի շատ քանակությունից, քանի որ դրա մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել քիմիական ռեակցիաներ, որոնք վնասակար են քաղցկեղի բջիջների համար:

Հետազոտողները պարզել են, որ Memo1-ը կարող է խումբ կազմել պղնձին կապող մեկ այլ՝ Atox1 սպիտակուցի հետ: Նախկինում նկատվել էր, որ այս մոլեկուլը պղնձի օգնությամբ նպաստում է քաղցկեղի բջիջների շարժին եւ հետագայում մետաստազների առաջացմանը։ Արդյունքները ցույց են տալիս, որ պղինձը եւ պղինձ կրող սպիտակուցները կարող են դառնալ քաղցկեղի բուժման նոր միջոցներ:

2022 թվականի նոյեմբերին Մոնրեալի համալսարանի աշխատակազմը ստեղծել է ԴՆԹ-ի վրա հիմնված քաղցկեղի դեմ դեղամիջոցների առաքման նոր համակարգ: Դա մոլեկուլային նանոփոխադրիչ է, որը ներշնչված է սպիտակուցային կրիչներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։