• Latest news

Չորս սովորություն, որոնք վկայում են արյան մեջ բարձր խոլեստերինի մասին

16 նոյեմբերի, 2022  16:18

Արյան մեջ բարձր խոլեստերինի առկայությունը մարդիկ չեն զգում, բայց դրա մասին կարելի է կռահել մի քանի սովորություններից, ասել են «Eat This, Not That» ամսագրի բժշկական փորձագետները։

Բարձր խոլեստերինը, ինչպես հայտնի է, վտանգավոր է նրանով, որ հանգեցնում է զարկերակներում բշտերի ձեւավորմանն ու կուտակմանը, ինչը կարող է սրտի իշեմիկ հիվանդության պատճառ դառնալ։

Բժիշկները հավաստիացնում են, որ ստորեւ նշված սովորությունները կարող են վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին.

  1. Ծխելը

Ծխելը ոչ միայն բարձրացնում է վատ խոլեստերինի՝ ցածր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի մակարդակը, այլեւ այն դարձնում է ավելի կպչուն եւ վտանգավոր անոթների համար։ Ջոն Հոփկինսի հոսպիտալի տվյալներով՝ ծխողների մոտ 2-4 անգամ ավելի բարձր է սրտային հիվանդություններ ունենալու եւ երկու անգամ ավելի բարձր՝ ինսուլտի հավանականությունը։

  1. Քիչ շարժունակությունը

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան (AHA) եւ Սրտաբանների ամերիկյան քոլեջը խորհուրդ են տալիս շարժվել եւ օրական 30 րոպե վարժություններ կատարել։ Պատշաճ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը զգալի բացասական ազդեցություն է ունենում խոլեստերինի մակարդակի վրա։ Մարդիկ, որոնք երկար ժամանակ նստած դիրքում են անցկացնում, խոլեստերինի ավելի բարձր մակարդակ կունենան։

  1. Քաղցրի հակումը

Մեծ քանակությամբ շաքար եւ այլ ածխաջրեր օգտագործելը բարձրացնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը եւ իջեցնում բարձր խտությամբ «լավ» խոլեստերինի մակարդակը, որը գործում է որպես անոթների մաքրիչ ցածր խտության «վատ» խոլեստերինից, որը հանգեցնում է աթերոսկլերոզի։ Բժիշկները խորհուրդ են տալիս բոլորին, որոնք անհանգստանում են իրենց խոլեստերինի մակարդակով, հիշել անոթների համար զտված ածխաջրերի վտանգավորության մասին. սննդաբաժնում դրանց առատության պատճառով բարձրանում է ցածր խտության «վատ» խոլեստերինի մակարդակը։

  1. Վատ սնվելը

Բարձր խոլեստերինից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել ճարպաթթուների բարձր պարունակությամբ մթերքներից, որոնք մթերքների պիտակների վրա հաճախ նշվում են որպես հիդրոգենացված ճարպեր կամ մասամբ հիդրոգենացված բուսայուղեր։ Այս մթերքները շատ օգտագործող մարդիկ վտանգում են իրենց անոթները։

Բացի այդ,  խոլսետերինը բարձր է նաեւ այն մարդկանց մոտ, որոնք ավելի շատ են հագեցած ճարպեր օգտագործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է