• Latest news

Մանկական էպիլեպսիայի բուժման համար պետությունն ապահովում է նորագույն սերնդի դեղեր․ ԱՆ մասնագետ

9 դեկտեմբերի, 2022  15:20

Հայաստանում էպիլեպսիա հիվանդության դեղապահովումը 100 տոկոսով իրականացվում է պետության կողմից, ընդ որում 2020 թվականից 0-18 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի ցանկում ներառվել են նաև նորագույն սերնդի դեղեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը, ներկայացնելով, թե որ հիվանդությունների բուժման դեղապահովումն է Հայաստանում իրականացվում պետության կողմից։

Նա նշեց, որ պետության կողմից 100 տոկոսով դեղապահովում ունեցող հիվանդությունների շարքում ներառված են նաև հոգեկան խանգարումները, որոնց համար ապահովվում են «առաջնային եւ երկրորդային բուժական ուղեցույցներում ընդգրկված դեղեր»։

Մասնագետը հավելեց, որ քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող պացիենտներին ծրագրային դիալիզի շրջանակներում տրամադրվող դեղերի գումարը պետությունը հատուցում է 85 տոկոսով։ ֆենիլ կետոնուրիա ունեցող շահառուների դեղերը 100 տոկոսով ապահովում է պետությունը։

«Անհաս նորածինների շնչառական խանգարումներ ունեցող պացիենտներին տրամադրվում է համապատասխան դեղերը՝ 100 տոկոսով։ Վիրուսային Հետապիտ C-ի դեպքում յուրաքանչյուր տարի հազար պացիենտ ապահովվում է համապատասխան դեղորայքով։ Տուբերկուլյոզ եւ մարդու իմունային անբավարարության շրջանակներում նույնպես դեղերն անվճար են»։

Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2022 թվականին անվճար կարգով դեղապահովում իրականացվել է 12 հիվանդությունների դեպքում, որոնցից 10-ի հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ մյուս երկուսինը՝ 85 տոկոսով։ Դեղապահովման համար 2022 թվականին հատկացվել է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագրի շահառուների թիվը մոտ 171 հազար է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։