• Latest news

Բժիշկները նիհարելու վերաբերյալ գիտականորեն չհիմնավորված խորհուրդներ են տալիս. գիտնականներ

15 դեկտեմբերի, 2022  12:14

Նիհարելու վերաբերյալ բժիշկների տված խորհուրդները, որպես կանոն, հստակ չեն, մակերեսային են ամրագրված չեն գիտական ապացույցներով։ Այսպիսի եզրահանգման են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Family Practice ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են ընդհանուր պրակտիկայի բժիշկների եւ ճարպակալմամբ տառապող պացիենտների խորհրդակցությունների 159  ձայնագրություն։ Բոլոր ընդունելությունները կատարվել են Մեծ Բրիտանիայում 2013-2014թթ.։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բժիշկների խորհուրդները քաշն իջեցնելու վերաբերյալ հազվադեպ են ներառել արդյունավետ մեթոդներ եւ հիմնականում կազմված են եղել պացիենտներին պարզապես ավելի քիչ ուտելու եւ ֆիզիկապես ավելի ակտիվ լինելու ցուցումներից։ Խորհուրդների 97 տոկոսը եղել է ընդհանուր եւ հազվադեպ է հաշվի առել պացիենտների կենսակերպն ու ավելորդ քաշի դեմ նրանց պայքարի պատմությունը։

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ երբ բժիշկներն իսկապես առաջարկել են կոնկրետ լուծումներ, դրանք հաճախ գիտականորեն չեն հիմնավորվել եւ հազիվ թե հանգեցրել են քաշի փաստացի նվազման։

«Պատկերացումն այն մասին, թե վարքագծի ոչ մեծ փոփոխությունները, օրինակ՝ ավելի հաճախ աստիճաններ բարձրանալը, կարող են զգալի ազդեցություն ունենալ քաշը կորցնելու գործում, տարածված առասպել է եւ անգամ տարածված է գիտական գրականության մեջ, բայց այն չի հաստատվում հետազոտություններով։ Այս հետազոտությունը ցույց է տվել, որ բժիշկները պետք է որոշակի հանձնարարականներ ունենան այն մասին, թե ինչպես խոսել պացիենտների հետ քաշը նվազեցնելու մասին»,- հայտարարել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել