• Latest news

Ուրոլոգի խորհուրդը հայ տղամարդկանց. ժամանակին դիմեք բժշկի

19 դեկտեմբերի, 2022  18:17

Տղամարդկանց համար ամենածանր ուրոլոգիական խնդիրը ուրոլոգ Ռուբեն Հովհաննիսյանը համարում է շագանակագեղձի քաղցկեղը։ «Տղամարդու առողջություն» գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այդ հիվանդությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ տղամարդկանց կյանքի որակի եւ տեւողության վրա, եւ եթե այն ժամանակին չհայտնաբերվի, ապա հետեւանքները կարող են ողբերգական լինել։

Սակայն, ավելացրել է նա, ահա արդեն մի քանի տասնամյակ Հայաստանում ուրոլոգներին չի հաջողվում պետության եւ հասարակության պատշաճ ուշադրությունը հրավիրել այս խնդրին՝ որպես տղամարդկանց առողջության լրջագույն խնդրի։

Մեկ այլ լուրջ խնդիր է, ուրոլոգի կարծիքով, միզաքարային հիվանդությունը, որի համար Հայաստանը էնդեմիկ գոտի է, այսինքն՝ մեր երկրում շատ քիչ են մարդիկ, որոնք կամ իրենք, կամ իրենց ազգականները չեն բախվել դրան։

Ռուբեն Հովհաննիսյանը խնդիր է համարում նաեւ մեր հասարակության պահպանողական լինելը՝ ինչպես բժշկական համայնքի, այնպես էլ պացիենտների, ինչի պատճառով արգելակվում են նորագույն տեխնոլոգիաների ներդնումն ու օգտագործումը, որոնք բուժումը պակաս ինվազիվ եւ ավելի անցավ են դարձնում։

Հայ տղամարդկանց բժիշկը միայն մեկ խորհուրդ է տալիս՝ ժամանակին դիմել բժշկի։ Նրա խոսքով՝ ահա արդեն 27 տարի նա բուժում է տղամարդկանց, բայց այդ ընթացքում առանձնապես ոչինչ ի փոխվել. մարդիկ պարզապես չեն գնում բժշկի, երբ պետք է անել դա։

«Մարդը մեզի մեջ արյուն ունի, բայց բժշկի չի գնում, տարիներ շարունակ միզելու խնդիր ունի՝ չի գնում բժշկի, էլ չեմ ասում ավելի վատ երեւույթների մասին, երբ խնդիրները շատ ավելի ակնհայտ են, բայց միեւնույն է՝ բժշկի չեն գնում»,- ասել է նա։ Մասնագետի խոսքով, եթե բժիշկը գիտի, թե երբ պետք է վիրահատել պացիենտին, ապա պացիենտն էլ պետք է իմանա, թե երբ պետք է դիմել բժշկի։ Իսկ եթե չգիտի, ապա պետք է պարբերաբար, տարին մեկ-երկու անգամ զննվի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել