• Latest news

Ինչպես ազատվել անծանոթների հետ խոսելու վախից

22 դեկտեմբերի, 2022  12:35

Սասեքսի համալսարանի գիտնականներն առաջարկել են գործուն միջոց անծանոթների հետ խոսելու վախից ազատվելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Social Psychology-ում։

Հետազոտությանը մասնակցել է 286 կամավոր։ Հարցման ենթարկվողները պետք է հինգ օրվա ընթացքում կատարեին հատուկ մշակված խաղի 29 առաջադրանք, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցներին առաջարկվում էր գտնել խաղացողի՝ ըստ հավելվածում ներկայացված նկարագրության։ Այդ կերպ կամավորները հարկադրված էին զրուցել անծանոթների հետ։ Նրանք նաեւ պետք է հարցման ենթարկվեին խաղից առաջ եւ հետո։

Արդյունքները ցույց են տվել, որ օրեցօր մասնակիցներն իրենց ավելի հարմար են զգացել, ավելի վստահ են եղել եւ ավելի քիչ են սպասել, որ անծանոթը կմերժի զրուցել իրենց հետ։ Այս արդյունքները պահպանվել են հետազոտությունն ավարտվելուց հետո՝ համենայն դեպս մեկ շաբաթվա ընթացքում։

«Ավելի մեծ թվով գիտնականներ են տագնապ հնչեցնում այն մասին, որ մենության, առողջության համար հետագա ծանր հետեւանքների մակարդակը բարձրանում է։ Անծանոթների հետ շփման կրկնվող փորձը կարող է նվազեցնել այլ մարդկանց հետ շփվելու վախը եւ նրանց ավելի վստահ դարձնել»,- նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել