• Latest news

Ինչպես ամանորյա տոներից հետո վերադառնալ սովորական ռիթմի

8 հունվարի, 2023  20:09

Ամանորյա տոներից հետո սովորական ռիթմին վերադառնալուն կօգնեն ամենօրյա զբաղմունքները, ինչպիսիք են սպորտը, սեքսը, տեսախաղերը եւ լեզուներ սովորելը: Այս մասին Газета.Ru-ին ասել է կլինիկական հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին։

«Ուսումնասիրությունները պարզել են, որ լավ սեռական ակտիվությունն օգնում է բարելավել ռեակցիայի արագությունը եւ տեսողական կողմնորոշումը: Նման մարդու մոտ հիշողությունն ավելի լավ է աշխատում, նրա համար ավելի հեշտ է կենտրոնանալ կարեւոր հարցերի վրա»,- ասել է Սամբուրսկին։

Տեսախաղերում դժվար փուլերի անցնելն օգնում է խաղացողին լինել ավելի ուշադիր եւ կենտրոնացած, իսկ նոր լեզուներ սովորելն օգնում է ուղեղին մշակել եւ ավելի լավ հիշել նոր տեղեկությունները։

«Կարեւոր է ամեն օր լարել ուղեղը՝ կարդալ, խաչբառ լուծել, սպորտով զբաղվել, նոր տեղեկատվություն ստանալ: Այդպես մենք կստիպենք նրան նոր թափով աշխատել: Որպեսզի ուղեղն արդյունավետ աշխատի, պետք է անընդհատ նոր խնդիրներ դնել նրա առաջ: Օրինակ, եթե լսեք ձեզ համար անսովոր երաժշտություն, փորձեք գրել այլ ձեռքով, քայլեք այլ, անսովոր երթուղիներով, նա, անշուշտ, շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- եզրափակել է Սամբուրսկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել