• Latest news

Շրջափակման օրերին Արցախի բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա

9 հունվարի, 2023  16:03

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ:

ԱՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ եւս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:

Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորումե ՓԲԸ-ում»:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է