• Latest news

90-ամյա կինը բացահայտել է իր երիտասարդ տեսքի գաղտնիքը (ֆոտո)  

14 հունվարի, 2023  15:38

90-ամյա կանադուհի Էդնա Մեյը բացահայտել է իր արտաքինի գաղտնիքը եւ պատմել, թե ինչպես ավելի երիտասարդ տեսք ունենալ։ Նրա պատմությունը հրապարակում է Daily Mirror-ը։

Անծանոթները հաճախ չեն հավատում, երբ իմանում են նրա իրական տարիքը, ասում է նա: Մարդիկ ենթադրում են, որ նրա տարիքը 60-70-ից ավելի չէ։ Մեյը դա բացատրում է իր ապրելակերպով եւ ակտիվությամբ, որը հազվադեպ է հանդիպում իր տարիքի մարդկանց մոտ։

Կինը սկսել է ակտիվորեն զբաղվել սպորտով, երբ 60 տարեկան էր, որպեսզի հնարավորինս երկար մնա առույգ, շարժուն եւ կախված չլինի ուրիշներից:  Բացի այդ, կինը շատ ժամանակ է անցկացնում մաքուր օդին՝ խնամելով իր այգին։  

Մեյի դուստրը՝ 58-ամյա Դեյլիս Ռադկեն, նույնպես զբաղվում է ֆիթնեսով եւ ուսուցողական հոլովակներ է նկարահանում 50 տարեկանից բարձր կանանց համար։ Մի անգամ նա իր մորը նկարահանել է տեսանյութերից մեկում։ Հանդիսատեսին հիացրել է կնոջ ակտիվությունն ու արտաքին տեսքը։ 

«Մայրս սիրում է կյանքը եւ գնահատում է իր անկախությունը: Նրան շատ է զարմացնում, թե ինչու ուրիշներն ամեն ինչ չեն անում իրենց կյանքը հնարավորինս լավը դարձնելու համար»,-պատմել է Ռադկեն։ Նա հավելել է, որ իր մայրը իրեն տատիկ չի զգում։

Երկու կանայք հույս ունեն, որ Մեյն իր օրինակով կօգնի մարդկանց փոխել վերաբերմունքը տարիքի եւ ծերացման նկատմամբ։ «Ծերացումն անխուսափելի է, բայց ապրած տարիների քանակը չպետք է սահմանափակի այն, ինչ կարող ես անել կամ ինի կարող ես հասնել»,-եզրափակել են մայրն ու դուստրը։   

0_SMyounger-Pic-3.jpg (33 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել