• Latest news

Դերմատիտը կապված է 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների մոտ ավելորդ քաշի եւ ցածր հասակի հետ  

17 հունվարի, 2023  23:16

Տորոնտոյի կանանց քոլեջի հիվանդանոցի մասնագետները որոշել են գնահատել ատոպիկ դերմատիտի, երեխաների հասակի եւ քաշի միջեւ կապը։

Նրանք օգտվել են TARGet Kids կանադական ուսումնասիրության տվյալներից, որը տեւել է 2008-2021 թթ․։ Ուսումնասիրությանը մասնակցել են 5 տարեկան եւ ավելի փոքր երեխաներ, նրանց առողջական վիճակին հետեւել են մեծանալուն զուգընթաց։ Նոր վերլուծության մեջ ներառվել են 2 տարեկան 10,6 հազար երեխաների տվյալներ։

Գիտնականներն ուսումնասիրել են ծնողների հարցման արդյունքները, որոնցում նրանք պատասխանել են երեխաների մոտ դերմատիտի ախտանիշների վերաբերյալ հարցերին, ինչպես նաեւ նրանցից յուրաքանչյուրի հասակի եւ մարմնի քաշի տվյալները:

Պարզվել է, որ էկզեմայով տառապող երեխաները 2 տարեկանում միջինում 0,5 սմ-ով ցածրահասակ են եղել առանց այդ հիվանդության հասակակիցների համեմատ, իսկ 5 տարեկանում՝ արդեն 0,6 սմ-ով: Սակայն այդ տարբերությունը հարթվել է դերմատիտով տառապող գրեթե բոլոր մասնակիցների մոտ՝ 14 տարեկանում:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են դերմատիտի եւ ավելորդ քաշի անմիջական կապ տարբեր տարիքային խմբերում: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ տարբերությունները կպահպանվեն հասուն տարիքում: Դա պարզելու համար անհրաժեշտ են ավելի խոշոր եւ երկարատեւ դիտարկումներ, նշել են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել