• Latest news

Ինչպես կարող են կերակրող մայրերը լավացնել կաթի որակը

20 հունվարի, 2023  16:46

Բնության հետ ավելի սերտ կապը կարող է փոխել կրծքի կաթի բաղադրությունը՝ ազդելով երեխայի առողջության վրա, պարզել են Տուրկուի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Հետազոտությանը, որն սկսվել է 2007թ., մասնակցել է 800 կերակրող մայր։ Կրծքի կաթի նմուշները հավաքվել են այն ժամանակ, երբ լրացել է փոքրիկների երեք ամիսը։ Կաթի բաղադրությունն ուսումնասիրվել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։

Գիտնականները պարզել են, որ օլիգոսախարիդների բազմազանությունը բարձր է եղել այն կանանց կաթի մեջ, որոնք ապրել են ավելի կանաչ շրջաններում։ Արդյունքները կախված չեն եղել կանանց կրթության մակարդակից, մասնագիտությունից, ընտանեկան դրությունից եւ ծնողների առողջական վիճակից, ինչպես նաեւ բնակավայրի սոցիալ-տնտեսական բարեկեցությունից։

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ բնության հետ ամենօրյա շփումների ավելացումը կարող է օգտակար լինել կերակրող մայրերի եւ նրանց երեխաների համար։

Օլիգոսախարիդները կրծքի կաթի առավել տարածված բաղադրիչներն են լակտոզայից եւ ճարպերից հետո։ Կրծքի կաթում առկա օլիգոսախարիդները կարող են պաշտպանել նորածնին վնասակար միկրոբներից եւ նվազեցնել ալերգիայի եւ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է