• Latest news

Ինչպես երկարացնել կյանքն ութ տարով

4 մարտի, 2023  12:10

Սիրտ-անոթային համակարգի առողջական լավ վիճակը մոտ ութ տարի հավելյալ կյանք է ապահովում, պարզել են Թուլեյնի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքի նախնական արդյունքները կներկայացվեն Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի գիտական նստաշրջաններում։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 23 հազար մեծահասակ ամերիկացիների տվյալները, որոնք 2005-2018թթ. մասնակցել են NHANES հետազոտությանը։ Նրանց առողջության գնահատման համար օգտագործվել են սիրտ-անոթային համակարգի օպտիմալ վիճակի ցուցանիշները՝ Life's Essential 8 (LE8)։ Դրանք ներառում են զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, քնի չափն ու սննդային սովորությունները։

Մարդիկ, ովքեր հավաքել են 80 միավորից ավելի LE8, մտցվել են կատարյալ սիրտ-անոթային առողջություն ունեցող խմբի մեջ։ Նրանց կյանքի սպասվող տեւողությունը 50 տարեկանում կազմել է միջինը 33,4 տարի։ Համեմատության համար. LE8 սանդղակով 50 եւ ավելի քիչ միավորներ ունեցող նրանց հասակակիցներն ունեցել են կյանքի սպասվող միջին տեւողության 25,3 տարի։

Գիտնականների ստացած արդյունքները ցույց են տալիս, որ առողջ կենսակերպը կարող է մարդու կյանքը երկարացնել ութ հավելյալ տարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել