• Latest news

ԱՄՆ-ում փորձարկել են պատվաստանյութ տուբերկուլյոզի դեմ, որը սառնարանում պահվելու կարիք չունի

7 մարտի, 2023  13:22

Ամերիկացի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ տուբերկուլյոզի դեմ, որն ապացուցել է, որ աշխատունակ է կլինիկական փորձարկումներում։ Այս մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտները։

ID93+GLA-SE փորձնական պատվաստանյութը ստեղծել են Քրիստոֆեր Ֆոքսը եւ նրա գործընկերները Սիեթլի Առողջության առաջատար ինստիտուտից։ Դա ռեկոմբինանտ սուբմիավորներ ունեցող պատվաստանյութ է, այսինքն՝ դրանում օգտագործվում են վիրուսի կամ մանրէի միայն շատ սպեցիֆիկ մասեր (սուբմիավորներ), որոնք իմունային համակարգը պետք է ճանաչի։ Պատվաստանյութը պատրաստվել է Mycobacterium tuberculosis մանրէների չորս սպիտակուցներից՝ GLA-SE-ի (իմունախթանիչ ադյուվանտ) հետ համադրմամբ։

Լիոֆիլացված (չորացված) բաղադրությունը սառեցում չի պահանջում եւ խառնվում է մաքուր ջրի հետ անմիջապես ներարկումից առաջ։ Ջերմակայուն պատվաստանյութերը ցանկալի են այն պայմաններում, երբ պատվաստանյութերը սառը կամ սառեցված պայմաններում պահելը երկար ժամանակի ընթացքում կարող է թանկ եւ դժվար խնդիր լինել։

Հետազոտության խնդիրն էր պարզել, թե արդյոք նոր պատվաստանյութը նույն ներգործությունն է ունենում օրգանիզմի վրա, ինչ եւ ավելի վաղ ստեղծված միջոցները, որոնք պահելու համար սառը տեղ եւ սառեցում էին պահանջում, ինչպես նաեւ բաղկացած էին երկու բաղադրիչներից՝ ներարկումից առաջ խառնելու համար։ 23 մասնակից ստացել է ջերմակայուն միաբաղադրիչ պատվաստանյութ, իսկ 22 մասնակից՝ ոչ ջերմակայուն, երկբաղադրիչ պատվաստանյութ։ Երկու պատվաստանյութերն էլ անվտանգ են եւ լավ են յուրացվում։ Միաբաղադրիչ ջերմակայուն պատվաստանյութի ռեցիպիենտներն ունեցել են կայուն Т-բջջային պատասխան եւ արյան մեջ ավելի շատ հակամարմիններ են ստեղծել, քան նրանք, ովքեր ստացել են ոչ ջերմակայուն երկբաղադրիչ պատվաստանյութ։ Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ նոր լիոֆիլացված պատվաստանյութը պիտանի է օգտագործման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել