• Latest news

Թեյի որ տեսակներն են օգտակար դիաբետի դեպքում

16 մարտի, 2023  13:07

Թեյի մշտական օգտագործումը կարող է շատ օգտակար լինել դիաբետ ունեցողների համար, վկայում են տարբեր հետազոտություններ։ Թեյերի տարբեր տեսակները պարունակում են հակաօքսիդանտներ եւ միկրոտարրեր, որոնք օգնում են բորբոքման նվազեցմանը, իմունիտետի եւ էներգիայի բարձրացմանը, արյան շրջանառության բարելավմանը։ Բացի այդ, դրանք բջիջներն ավելի զգայուն են դարձնում ինսուլինի հանդեպ։

Food News պորտալի փորձագետները նշել են, թե թեյի որ տեսակներն են օգտակար դիաբետի դեպքում։

Կանաչ թեյ

зеленый.png (892 KB)

Հետազոտություններից մեկի համաձայն՝ 12 շաբաթից ավելի կանաչ թեյ օգտագործող մարդիկ ավելի սեղմ իրան եւ ավելի քիչ ճարպ են ունեցել, քան նրանք, ովքեր այն չեն օգտագործել։ Ճարպակալումը 2-րդ տեսակի դիաբետի գլխավոր «հարուցիչներից» է, այն մեծացնում է հիվանդության հավանականությունն առնվազն վեց անգամ։

Կանաչ թեյը պարունակում է նաեւ էպիգալոկատեխին (EGCG), որը, ինչպես պարզվել է, նպաստում է գլյուկոզայի կլանմանը կմախքի մկանների բջիջների կողմից, ինչի արդյունքում իջնում է շաքարի մակարդակն արյան մեջ։

Կարկադե

каркаде.jpg (241 KB)

Դիաբետը կապված է արյան բարձր ճնշման եւ սրտի նոպայի ու կաթվածի բարձր հավանականության հետ։ Գիբիսկուսի (կարկադե) թեյի օգտագործումն օգնում է դիաբետ ունեցող մարդկանց վերահսկել զարկերակային ճնշման մակարդակը։ Ի հավելումն՝ գիբիսկուսն ունի ինսուլինի հանդեպ ռեզիստենտությունն իջեցնելու հատկություն։

Երիցուկի թեյ

ромашка.jpg (64 KB)

Այս թեյն ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք օգնում են իջեցնել ենթաստամոքսային գեղձի ախտահարման վտանգը, օրգան, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Երիցուկի թեյը նաեւ նվազեցնում է դեպրեսիայի եւ անհանգստության ախտանշանները, նպաստում առողջ քնին։ Դիաբետ ունեցող մարդիկ բավականաչափ քնելու կարիք ունեն, քանի որ անգամ մեկ անքուն գիշերը կարող է հանգեցնել այն բանին, որ օրգանիզմն ավելի քիչ ինսուլին արտադրի։

Սեւ թեյ

tea-black-e1424633743128.jpg (65 KB)

Երբ սեւ թեյը լիովին օքսիդանում է, դրա կատեխինները վերածվում են տեաֆլավինների եւ տեարուբիգինների՝ միացություններ հակաբորբոքային, հակաօքսիդանտ եւ արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող հատկություններով։ Կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սեւ թեյը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումը եւ բարելավում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կառավարումը։ Սեւ թեյ օգտագործելը քաղցր մթերքներից հետո օգնում է օրգանիզմին ավելի լավ լուծել արյան մեջ շաքարի աճի հարցը՝ հասնելով դրա հավասարակշռության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել