• Latest news

Յուղոտ միսը կարող է ավելի քիչ վնասակար լինել, քան նախկինում համարվում էր

28 մարտի, 2023  15:04

Տավարի աղացած մսի ազդեցությունն արյան անոթների աշխատանքի վրա քիչ է կախված դրանում ճարպի պարունակությունից, պարզել են Տեխասի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում:

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր մսի չափից ավելի օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ։ Ընդ որում, ամենաբարձր ռիսկը նկատվում է վերամշակված միս՝ երշիկեղեն, նրբերշիկներ, ապուխտներ եւ այլ մթերքներ օգտագործելիս։ Հեղինակները նշել են, որ որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սրտանոթային ռիսկի եւ չմշակված մսի օգտագործման միջեւ կապ չկա կամ այն աննշան է, եթե կարմիր մսի օգտագործումը խորհուրդ տրվող մակարդակի սահմաններում է:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են բարձր յուղայնությամբ (25%) եւ ցածր յուղայնությամբ (5%) չմշակված կարմիր մսի ազդեցությունը տղամարդկանց անոթների աշխատանքի վրա: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 39,9 տարեկան միջին տարիքի 23 տղամարդ: Մասնակիցներին խնդրել են չփոխել իրենց սովորական սննդակարգը կամ ֆիզիկական ակտիվությունը:

Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցներն աղացած տավարի մսից շաբաթական հինգ կոտլետ են կերել: Միաժամանակ, սկզբում որոշ մասնակիցներ բարձր յուղայնությամբ աղացած միս են կերել, իսկ մյուսները՝ ցածր: Դրանից հետո չորս շաբաթվա ընթացքում նրանք սնվել են սովորականի պես, իսկ հետո փոխել են տեղերով։

Անոթների աշխատանքը եւ մարզումների ընթացքում թթվածնի կլանումը  գնահատվել են յուրաքանչյուր շրջանի վերջին շաբաթվա ընթացքում: Մինչ փորձի մեկնարկը չափորոշիչների տարբերություններ չեն եղել։

Դիետիկ միջամտությունը չի ազդել մասնակիցների անոթների աշխատանքի կամ մարզումներին դիմանալու վրա: Բացի այդ, արյան ճնշումն ավելի ցածր է եղել այն տղամարդկանց մոտ, որոնք բարձր յուղայնությամբ աղացած միս են օգտագործել, ինչը հակասում է այն պատկերացմանը, որ հագեցած ճարպերով հարուստ մթերքներն անառողջ սնունդ են:

Գիտնականները ենթադրում են, որ չափավոր քանակությամբ չմշակված կարմիր միսը կարող է առողջ սննդակարգի մաս լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է