• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես փոքրիկներին ազատեն գետնընկույզի ալերգիայից

9 օգոստոսի, 2023  13:03

Նոր հետազոտության համաձայն՝ գետնընկույզի վաղ եւ աստիճանական օգտագործումը բժշկի վերահսկողությամբ կարող է «սանձել» մանուկների ալերգիան։

Երբ հետազոտողները նկատեցին, որ գետնընկույզի պերօրալ իմունաթերապիան փոքրիկների կողմից լավ է մարսվում, այդ հետազոտությունը կենտրոնացավ էլ ավելի փոքր երեխաների խմբի վրա։

«Մենք տեսանք, որ գետնընկույզով պերօրալ իմունաթերապիան լավ է մարսվում փոքր տարիքի երեխաների մոտ, բայց իրական ապացույցներ, որոնք կհաստատեին առավելությունները փոքրիկների մոտ, շատ չէին,- պատմել է բժիշկ Սանդրա Հոնգը՝ Քլիվլենդի կլինիկային կից առաջավոր փորձի կենտրոնի տնօրենը։- Մենք օգտագործել ենք փոքրիկների տվյալները մեր ծրագրում, որպեսզի ավելի լավ հասկանանք այդ բուժման անվտանգությունը եւ արդյունավետությունը 12 ամսական եւ ավելի փոքր հասակի երեխաների մոտ»։

Առաջավոր փորձի կենտրոնն առաջարկում է պերօրալ իմունաթերապիա փոքրիկների, մսուրի տարիքի երեխաների եւ փոքր տարիքի երեխաների համար, որոնք գետնընկույզից ալերգիա ունեն։

Այս հետազոտությանը մասնակցել է 7-11 ամսական 22 փոքրիկ։ Ալերգոլոգի եւ ծնողների հետ միասին երեխաները սկսել են ստանալ ամենօրյա չափաբաժին՝ 18 միլիգրամ գետնընկույզի սպիտակուց՝ գետնընկույզի յուղի կամ փոշու տեսքով։ Դա մոտավորապես երկու անգամ մեծ է աղի փշուրից։

Վեց ամսվա ընթացքում նրանց աստիճանաբար ավելի շատ չափաբաժիններ են տվել, մինչեւ որ դրանք հասել են 500 միլիգրամի, ինչը գետնընկույզի երկու միջուկ է կազմում։

Պացիենտների կեսից ավելիի մոտ բուժման ժամանակ նկատվել են թեթեւ ալերգիկ ռեակցիաներ, որոնք անցել են ինքնուրույն։ Մեկին ադրենալին է պետք եկել։ Մոտ 27 տոկոսը ալերգիկ ռեակցիաներ չի ունեցել։

Իմունաթերապիայի ավարտից հետո 22 փոքրիկներից 14-ը անցել է ալերգիայի թեստ, որպեսզի ստուգվի հակամարմինների մակարդակը։ Բոլոր 14-ի մոտ պակասել է զգայունակությունը գետնընկույզի նկատմամբ։

Դրանից հետո այդ փոքրիկներից 11-ը մասնակցել է պերօրալ սնման թեստավորմանը, նրանց կերակրել են գետնընկույզի սպիտակուցի ավելացված չափաբաժնով՝ մինչեւ 2 000 միլիգրամ (մոտ ինը գետնընկույզ)։ Ընդհանուր առմամբ, նրանց 91 տոկոսը կարող էր մարսել գետնընկույզը՝ որեւէ ալերգիկ ռեակցիա չունենալով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել