• Latest news

Ինչպե՞ս խուսափել արեւահարումից

9 օգոստոսի, 2023  15:24

Հայաստանում առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, սպասվում է մինչև +40–+42 աստիճան տաքություն, ինչպես նաև նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն։

letniye-kozhnyye-vysypaniya-1-1536x864-1.jpg (19 KB)

Նման եղանակային պայմաններում արեւահարումից կամ ջերմահարումից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս.

  • շոգ ժամերին (12.00-18.00) չգտնվել դրսում
  • խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից
  • շատ հեղուկ օգտագործել
  • եթե դուրս գալն անհրաժեշտ է, կրել գլխարկ կամ բռնել հովանոց

news-sun-safety-graphic.jpg (46 KB)

Արեւահարումն առաջանում է արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից մարդու գլխի վրա: Կիզիչ արեւի տակ երկար ժամանակ գտնվելիս նույնիսկ գլխարկը կարող է չփրկել։ Արեւահարման դեպքում առաջին հերթին տուժում է գլխուղեղը, իսկ նման դեպքերի 25-30%-ն ավարտվում է մահով՝ ժամանակին բժշկական օգնություն չտրամադրելու պատճառով:

Արեւահարման ախտանիշներն են՝

  • թուլություն
  • գլխացավ
  • գլխապտույտ
  • սրտխառնոց
  • ջերմություն
  • ճնշման և շնչառության հաճախացում
  • ուժեղ քրտնարտադրություն
  • աղմուկը ականջներում
  • մաշկի կարմրություն

Ինչո՞վ է վտանգավոր արեւահարումը

Արեւահարումը նույն գերտաքացումն է, երբ օրգանիզմը չի կարողանում պայքարել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության դեմ: Ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությունը ստիպում է գլխուղեղին ակտիվ նյութեր արտազատել, որոնք հրահրում են անոթների լայնացումը։ Սա հանգեցնում է արյան կանգի և այտուցի առաջացմանը, ինչպես նաև կարող է արյունազեղման պատճառ դառնալ։

Արեւի ուղիղ ճառագայթների երկարատև ազդեցության դեպքում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան, որն ուղեկցվում է գիտակցության կորստով և նոպաներով։ Կիզիչ արեւը վտանգավոր է ոչ միայն  արեւահարման ռիսկի պատճառով, այն նաև կարող է ալերգիա առաջացնել:

Առաջին բուժօգնությունը արեւահարման դեպքում՝

Սխալ առաջին բուժօգնությունը կարող է միայն սրել հետևանքները, հետևաբար՝ կարևոր է իմանալ,թե ինչպես գործել՝ արևահարված անձին օգնելու համար։

 Առաջին օգնություն ցուցաբերելու համար՝

  • Տուժածին պետք է պառկեցնել ստվերային տեղում՝ ոտքերը մի փոքր բարձրացված
  • Պարտադիր տալ առատ ըմպելիք (ջուր, մորս, թույլ քաղցր թեյ, հանքային ջուր)
  • Գլխին կարելի է սառը թրջոց դնել
  • Եթե տուժածը չի վերականգնվում, շտապօգնություն կանչել։

IMG_4069.JPG (118 KB)

  Ի՞նչ  չի կարելի անել արեւահարման դեպքում

  • Չի կարելի տուժածին անմիջապես ընկղմել սառը ջրի մեջ, դա կարող է առաջացնել ռեֆլեքսային սրտի կանգ: Սառեցումը պետք է լինի աստիճանաբար՝ առանց ջերմաստիճանի կտրուկ փոփոխության
  • Խորհուրդ չի տրվում սառույցի օգտագործումը հովացման համար: Դրա ազդեցությունը կարող է գերտաքացած հյուսվածքների այրվածք առաջացնել
  • Արգելվում է թունդ թեյի, սուրճի կամ ալկոհոլի օգտագործումը, ծխելը նույնպես միայն կվատթարացնի վիճակը
  • Տուժածին չի կարելի փողոցից տոթ տարածք տեղափոխել: Անհրաժեշտ է բացել պատուհաններն ու դռները, միացնել օդափոխիչը կամ օդորակիչը։

Տուժածը չպետք է հրաժարվի բժշկական օգնությունից ՝ հուսալով, որ ախտանիշներն ինքնուրույն կվերանան։ Արեւի հարվածի ամենալուրջ հետևանքներից են արյան ճնշման իջեցումը, շնչառական բարդությունները: Այս ամենը բավականաչափ արագ է զարգանում, եթե չի ցուցաբերվում առաջին բուժօգնություն: 

IMG_4091.JPG (195 KB)

Եղե՛ք տեղեկացված և պաշտպանված

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել