• Latest news

Ինչպես օգնել երեխաներին՝ «վերալիցքավորվել» նոր ուսումնական տարին սկսվելուց առաջ

17 օգոստոսի, 2023  12:25

Փորձագետները հավաստիացնում են, որ քնին անցնելու որոշակի ռեժիմին հետեւելը ձեր երեխաների քնից կշտանալու բանալին է, գրել է UPI-ն։

«Քնելու մշտական ռեժիմին անցնելուն հետեւելը շատ կարեւոր է, հատկապես այն երեխաների համար, որոնց ավելի շատ քնել է անհրաժեշտ առողջության ընդհանուր վիճակի համար,- հայտարարել են Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայում (AASM)։- Միտումնավոր անցումը ամառվա շրջանի սովորություններից ուսումնական տարվա ավելի կարգավորված սովորություններին կարող է դժվար լինել, ահա թե ինչու AASM-ն խորհուրդ է տալիս անցումը կատարել դրանից մեկ-երկու շաբաթ առաջ»։

Քնի անցնելու մշտական ռեժիմն օգնում է նաեւ պահպանել աշակերտների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը։

Ծնողները կարող են որոշել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի երեխան քնի՝ ելնելով նրա տարիքից։ 3-5 տարեկան երեխաները պետք է քնեն 10-13 ժամ յուրաքանչյուր 24 ժամը մեկ։

6-12 տարեկան երեխաները պետք է քնեն 9-12 ժամ օրական։

Դեռահասները պետք է քնեն 8-10 ժամ յուրաքանչյուր գիշեր։

Փորձագետների խորհուրդների համաձայն՝ աշնանային ռեժիմի անցնելու համար անհրաժեշտ է աստիճանաբար՝ 15 րոպեով առաջ տալ քնելու ժամը ամեն գիշեր եւ ամեն առավոտ արթնանալ 15 րոպե շուտ։

Պետք է սահմանափակել հեռուստացույց դիտելու եւ համակարգչով զբաղվելու ժամանակը քնելուց առաջ։ Անջատեք էլեկտրոնիկան լույսն անջատելուց առնվազն 30-60 րոպե առաջ։

15 րոպեանոց թուլացնող օրակարգ մշակեք գիշերվա համար, որը կարող է ներառել ընթերցանությունը, օրագիր վարելը կամ տաք լոգանք կամ ցնցուղ ընդունելը։

Ստեղծեք հանգիստ, զով մթնոլորտ քնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել