• Latest news

D վիտամինի հավելումները չեն կանխում երեխաների ոսկորների կոտրվածքները. հետազոտություն

2 դեկտեմբերի, 2023  12:36

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի եւ Թ.Չանի անվան հանրային առողջապահության Հարվարդյան դպրոցի ղեկավարությամբ իրականացված խոշոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ D վիտամինի հավելումները չեն ավելացնում երեխաների ոսկորների ամրությունը եւ չեն կանխում կոտրվածքները D վիտամինի դեֆիցիտ ունեցող երեխաների մոտ։ Այսպիսով, ստացված արդյունքները հերքում են լայնորեն տարածված պատկերացումը ոսկորների առողջության վրա D վիտամինի ազդեցության մասին։

Հետազոտության արդյունքները, որը համարվում է ամենամեծն իր տեսակի մեջ, հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում։

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ երեխաների մոտ մեկ երրորդը գոնե մեկ անգամ կոտրվածք է ունենում մինչեւ 18 տարեկանը։

Վերջին տարիներին ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում D վիտամինի հավելումների կիրառման հնարավորությունը ոսկորների ամրությունն ավելացնելու համար։ Սակայն կլինիկական փորձեր, որոնք ոււղված են այն բանին, որ ստուգվի, թե արդյոք D վիտամինի հավելումները կարող են կանխել երեխաների ոսկորների կոտրվածքները, մինչ այժմ չեն կատարվել։

Նոր հետազոտության շրջանակում Մոնղոլիայում ապրող 6-13 տարեկան 8 851 երեխա երեք տարվա ընթացքում ամեն շաբաթ ստացել է D վիտամին։

Մասնակիցների 95,5 տոկոսը ունեցել է D վիտամինի պակաս սկզբնական մակարդակում, եւ հավելումները, որոնք ընդունվել են հետազոտության ընթացքում, բավական արդյունավետ են եղել մինչեւ նորմալ մակարդակ D վիտամինի մակարդակի բարձրացման համար։

Սակայն դրանք չեն ազդել կոտրվածքների հավանականության եւ ոսկորների ամրության վրա, ինչը չափվել է քանակային ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ 1 438 մասնակիցների ենթախմբում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել