• Latest news

Մելանոմայի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի արդեն 2025 թվականին. Medical Xpress

9 հունվարի, 2024  10:31

Մաշկի քաղցկեղի ամենալուրջ ձեւի՝ մելանոմայի բուժման ուղղությամբ առաջընթացն իրական կարող է դառնալ արդեն երկու տարի անց, հայտնել են Moderna ընկերությունում։ Ընկերությունն ակնկալում է այդ հիվանդության դեմ փորձնական պատվաստանյութը թողարկել արագացված կարգով, մինչեւ 2025թ., գրել է Medical Xpress-ը։

Ի տարբերություն սովորական պատվաստանյութերի՝ թերապեւտիկ պատվաստանյութերը բուժում են՝ մարզելով օրգանիզմի սեփական իմունային համակարգը «զավթիչի» դեմ։ Moderna-ի գլխավոր տնօրեն Սթեֆան Բանսելի խոսքով՝ սա նոր հույս է օնկոլոգիայում կամ «իմունաթերապիա 2.0»։

Կլինիկական փորձարկումների վերջին արդյունքները ցույց են տվել, որ Moderna-ի պատվաստանյութը, որն օգտագործում է ինֆորմացիոն ՌՆԹ-ի տեխնոլոգիան՝ իմունաթերապեւտիկ Merck Keytruda դեղամիջոցի հետ համատեղ, էապես իջեցնում է ռեցիդիվի կամ մելանոմա ունեցող պացիենտի մահվան վտանգը։ Այս տվյալները մեծ նշանակություն ունեն օնկոլոգիայի համար, քանի որ տարեցտարի երկարացնում են ողջ մնալու տեւականությունը։

Գիտնականները նախատեսում են «երրորդ փուլի» ավելի մասշտաբային հետազոտություն իրականացնել 2024թ.՝ հազար մարդու մասնակցությամբ՝ հաստատելու համար նախորդ փորձերի արդյունքները, եւ որպեսզի հավանություն ստանան թերապեւտիկ դեղամիջոցի համար Սննդամթերքների եւ դեղորայքի սանիտարական վերահսկման վարչության (FDA) եւ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից։

Moderna-ն, դեղագործական այլ ընկերությունների շարքում, ակտիվորեն հետազոտում է քաղցկեղի դեմ պայքարի նոր տեխնոլոգիաները, ինչը կարող է հանգեցնել զգալի առաջընթաց փոփոխությունների օնկոլոգիական պրակտիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել