• Latest news

Մահվան վտանգը 2 տոկոսով նվազում է ուսուցման յուրաքանչյուր լրացուցիչ տարվան զուգընթաց

25 հունվարի, 2024  10:10

Կրթությունը կյանքեր է փրկում՝ անկախ տարիքից, սեռից, գտնվելու վայրից, սոցիալական եւ ժողովրդագրական ծագումից։ Այսպիսի եզրահանգման են եկել Վաշինգտոնի Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (Institute for Health Metrics and Evaluation կամ IHME-CHAIN) աշխատակիցները իրենց հետազոտությունում, որը հրապարակվել է The Lancet Public Health ամսագրում։

Հետազոտողները հայտնաբերել են, որ մահվան վտանգը 2 տոկոսով նվազում է ուսուցման յուրաքանչյուր լրացուցիչ տարվան զուգընթաց։ Դա նշանակում է, որ նրանք, ովքեր ավարտել են տարրական դպրոցի վեց դասարանները, միջինը 13 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան վտանգին։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մահվան վտանգը նվազել է 25 տոկոսով, իսկ ուսուցման 18 տարիները այդ վտանգը նվազեցրել են 34 տոկոսով։

Աշխատանքի հեղինակները կրթության ազդեցությունը համեմատել են վտանգի այլ գործոնների հետ (օրինակ՝ առողջ սննդի եւ վնասակար սովորությունների) եւ հայտնաբերել, որ արդյունքները նման են։ Օրինակ՝ 18-ամյա ուսուցման օգուտը կարելի է համեմատել մեծ քանակությամբ բանջարեղենների օգտագործման օգուտի կամ տասը ծխախոտ ամեն օր ծխելու հետ 10 տարվա ընթացքում։

Չնայած կրթության օգուտն ավելի վառ արտացոլվում է երիտասարդ մարդկանց առողջության վրա, տարեցները (անգամ 70-ից բարձր տարիքի) նույնպես կարող են զգալ այդ էֆեկտը։ Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ գտնվելու վայրը եւ երկրի բարեկեցությունը նշանակություն չունեն։

Աշխատանքում կիրառվել է 600 գիտական հոդվածների մետա-անալիզ՝ ավելի քան 10 հազար կետերի տվյալներով, վերցված 59 երկրներից։ Աշխատանքների մեծ մասը իրականացվել է եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչը, նշել են հեղինակները, ընդգծում է լրացուցիչ հետազոտությոնների անցկացման անհրաժեշտությունը ցածր եւ միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել