• Latest news

Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը «սառեցնում» է աղիների քաղցկեղը

27 հունվարի, 2024  11:09

Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) նոր հետազոտության համաձայն՝ իմունային համակարգի սպիտակուցով բուժման ժամանակ կարելի է մանիպուլացնել աղիների քաղցկեղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Աղիների քաղցկեղը Ավստրալիայում ամեն շաբաթ խլում է ավելի քան 100 կյանք, բայց դեպքերի մոտ 90 տոկոսը  կարելի է հաջող բուժել, եթե հայտնաբերվի վաղ փուլում։

Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Աբհիմանում Պանդեյի խոսքով՝ սպիտակուցը, որը հայտնի է որպես Ku70, կարող է ակտիվացվել կամ «ներառվել» նոր եւ արդեն գոյություն ունեցող դեղերի համադրման օգնությամբ։

«Ակտիվացված վիճակում սպիտակուցը գործում է որպես դիտարկման համակարգ՝ հայտնաբերելով ԴՆԹ-ի վնասման նշանները մեր բջիջներում»,- ընդգծել է դոկտոր Պանդեյը։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ku70-ը կարող է «սառեցնել» քաղցկեղի բջիջները եւ պաշտպանել վնասված ԴՆԹ-ն։ Սպիտակուցը թույլ չի տալիս քաղցկեղի բջիջներին դառնալ ավելի ագրեսիվ եւ տարածվել օրգանիզմում, ըստ էության՝ ապաակտիվացնելով դրանք եւ պահելով քնած վիճակում»,- ավելացրել է գիտնականը։

Աղիների քաղցկեղը չորրորդ տեղն է զբաղեցնում Ավստրալիայում ախտորոշումների մեջ։ Ըստ գնահատականների՝ 85 տարեկանում աղիների քաղցկեղ կախտորոշվի յուրաքանչյուր 20-րդ բնակչի մոտ։

Աղիների քաղցկեղի սքրինինգի ազգային ծրագրի շրջանակում 50-74 տարեկան ավստրալացիները տարին երկու անգամ անվճար աղիների ստուգում են անցնում՝ արդյունավետ միջոց, որը նպաստում է քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։

Պրոֆեսոր Սի Մինգ Մանը հայտնել է, որ ապագայում աղիների քաղցկեղի սքրինինգի մեթոդները կարող են ներառել Ku70 մակարդակի ստուգումը նախաքաղցկեղային պոլիպներում (անոմալ հյուսվածքներ հաստ աղիում), քանի դեռ դրանք չեն վերածվել քաղցկեղի։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ku70-ը լավ իմունային բիոմարկեր է, այսինքն՝ օգնում է մեզ կանխատեսել, թե ով է ավելի լավ կամ վատ տանում «աղիների քաղցկեղ» ախտորոշումը»,- նշել է պրոֆեսոր Մանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է