• Latest news

Չախտորոշված անպտղության բուժում «Նաիրի» բժշկական կենտրոնում

29 հունվարի, 2024  21:39

Անպտղությունն այսօր բավական լուրջ խնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Թեև ժամանակակից բժշկությունն առաջարկում է անպտղության բուժման բազմաթիվ մեթոդներ, այնուամենայնիվ,  լինում են դեպքեր, երբ կինն անընդհատ վիժումներ է ունենում, կամ էլ ԱՄԲ–ն ձախողվում է։
«Նաիրի» բժշկական կենտրոնում պացիենտներին ընդունող ֆրանսահայ ռևմատոլոգ Արսեն Մեքինյանն ասում է. գինեկոլոգը պետք է ճիշտ ախոտորոշի կնոջ անպտղության պատճառները, կատարի գենետիկական, և էնդոկրին և այլ հետազոտություններ ։ Եթե այս բոլոր հետազոտություններից հետո ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվում, բայց կինն ունենում է կրկնվող վիժումներ, ապա պատճառը պետք է այլ տեղ փնտրել։ Նույն կերպ եթե արհեստական բեղմնավորումից առաջ ստուգումները ցույց են տվել, որ կնոջ ձվաբջիջների, տղամարդու սերմի և ստացված սաղմիկի որակը լավն է, բայց ներպատվաստումն անհաջող է անցնում, ապա հարցի պատասխանը հավանաբար պետք է փնտրել իմունոլոգի մոտ։

«Անպտղությունում երկու հատ կա ուղղություն, կա որ վիժումներն են, կա որ իմպլանտացիայի դժվարությունները։ Էդ երկու տարբեր հիվանդություններ են, բայց կարող են մի քանի հարցերով մոտ լինել։ Առաջին հարցն է, երբ որ բժիշկը տեսնում է, ինչ կարող է ինքը գտնել, հասկանանք, ինչու էդ լինում է։ Կարող է էդ լինել, որովհետև գենետիկական դժվարություններ կան, կարող է լինել, որովհետև էնդոկրինոլոգիական դժվարություններ կա, կարող է լինել անտիֆոսֆոլիպիդ սինդրոմ, աուտոիմուն հիվանդություն։ Բայց 50 տոկոս էդ մարդկանց դժվարություններով բժիշկը չի կարող հասկանալ, թե ինչու է դա կրկնվում։ Էդ հարցերով մեր կողմից իմունոլոգը կարող է մի քանի ժամանակ օգնել, որովհետև էդ իմունոլոգիական հիվանդություն կարող է լինի», – ասում է Մեքինյանը։

Ճանաչված ռևմատոլոգն ասում է. աուտոիմունային հիվանդություններով պայմանավորված անպտղության բուժման՝ Եվրոպայում կիրառվող բոլոր նոր մոտեցումները և նոր դեղամիջոցներն  այժմ հասանելի են այստեղ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում և  հավելում. կան նաև թեստեր, և դեղեր, որոնք դեռ կլինիկական հետազոտությունների փուլում են, և ինքը մտադիր է Հայաստանում ևս կլինիկական հետազոտություններ իրականացնել բժշկական նորարարությունները մեր պացիենտներին ավելի հասանելի դարձնելու համար։

«Անպտղությունը էսօր կարևոր հարց է բոլոր տեղերում, և Եվրոպայում, և Հայաստանում, բայց լույս կա այսօր։ Մենք Եվրոպայում տեսնում ենք մարդիկ, որ տաս տարի անպտղություն ունեն, բայց կարող են մի քանի հիվանդների մոտ նորմալ հղիություն ունենալ, ուրեմն իսկապես լույսը կա, պետք է մի քիչ միասին աշխատել, միասին առաջ գնալ», – ասում է նա։

Արսեն Մեքինյանանից բացի, խորհրդատվություններ է իրականացնում նաև բժիշկ Անուշ Մարդյանը։ Բժիշկ Արսեն Մեքինյանի և Անուշ Մարդյանի մոտ կարելի է հերթագրվել՝ զանգահարելով 8900 կարճ հեռախոսահամարին, կամ մոտենալ «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է