• Latest news

Պտղաբերության կենտրոնում միայնակ կանայք մայրանալու շանս են ստանում (ֆոտո)

30 հունվարի, 2024  10:46

Մայրությունը միայնակ չի լինում, ասում են Պտղաբերության կենտրոնի բժիշկները, որոնք ոչ միայն անպտուղ զույգերին, այլեւ միայնակ կանանց օգնում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ հղիանալ եւ մայրանալ ։

Վերջերս ծննդաբերած  41–ամյա կինը, առաջինն է միայնակ մայրերից, որին վերարտադրողական բուժօգնությունը պետական ծրագրի շրջանակում տրամադրվել է ամբողջովին անվճար։ Կինը վաղուց է ցանկացել բալիկ ունենալ։ Դիմել է բժշկի մոտ 8 տարի առաջ, ունեցել սերմնավորման մի քանի անհաջող փորձ։

«Անընդհատ նայում եմ փոքրիկիս, ու չեմ հավատում, որ հասել եմ երազանքիս։ Ինձ երբեք չի հետաքրքրել, թե շրջապատում ինչ կասեն։ Կարևորը՝ ծնողներս միշտ կողքիս են եղել, ամեն կերպ աջակցել են, ու հիմա էլ օգնում են մեծացնել բալիկիս»,– ասում է նա։

419874729_1614469729311405_6423537250838524185_n.jpg (212 KB)

Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ– ռեպրոդուկտոլոգ Դիանա Մարտիրոսյանը պատմում է. կինը 35-36 տարեկանից փորձում էր հղիանալ, քանի որ հետազոտվել էր և իմացել, որ ձվարանային պաշարն արդեն նվազում է։

«Մի քանի վիրահատություն է տարել՝ կոնսերվատիվ միոմէկտոմիաներ: Նրան վիրահատած բոլոր բժիշկները խորհուրդ են տվել փոխնակ մոր միջոցով բալիկ ունենալ՝ ենթադրելով, որ այդպիսի արգանդով հղիությունն անհնար է: Երբ մեզ դիմեց, մենք էլ էինք հասկանում, որ լուրջ խնդիր ունենք:

Ինքն այնքան շատ էր հավատում, որ հենց սերմնավորման առաջին փորձից հղիացավ, բայց պտուղը չզարգացավ: Սերմնավորման 2-րդ փորձից ևս հղիություն գրանցվեց: Շատ ծանր հղիություն ունեցավ, անգամ մտավախություն կար, որ կեսարյան վիրահատության ընթացքում արգանդն էլ ստիպված կլինեն հեռացնել: Վաղաժամ ծննդաբերեց, երեխան մեկ ամիս մնաց հիվանդանոցում», – պատմում է բժիշկը։

Պետպատվերի շրջանակում Դիանա Մարտիրոսյանի օգնությամբ հղիացած մեկ այլ միայնակ մայր էլ 39 տարեկան է. նա հղիացել է սերմնավորման երրորդ փորձից եւ շուտով ծննդաբերելու է։

Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ–ռեպրոդուկտոլոգ Իզաբելա Հովսեփյանը միայնակ մայրերի հետ արդյունավետ աշխատանքի մեծ փորձ ունի։ Ասում է՝ իր մոտ գրանցված կանանցից 3–ն արդեն ծննդաբերել են, 4–ը հղի են, ևս մեկին էլ վերջերս են ԱՄԲ արել։

«Ծննդաբերած կանանցից մեկը 40 տարեկան է։ Նա ձվաբջիջների շատ ցածր պաշար ուներ, շանսը փոքր էր։ Ես առաջարկեցի դոնորական ձվաբջջի կիրառում։ Բայց կինը շատ համառ գտնվեց, պնդեց, որ իր ձվաբջիջներով փորձենք արտամարմնային բեղմնավորում անել: Ստիմուլացիայի ընթացքում ստացանք ընդամենը մեկ ֆոլիկուլ, դրանից էլ՝ մեկ ձվաբջիջ, այդ ձվաբջջից էլ՝ մարդուկ: Այդ կնոջը իր լավատեսության պատճառով մեզ մոտ բոլորն են հիշում», – պատմում է ռեպրոդուկտոլոգը։

Հիշեցնենք, որ ըստ նոր օրենսդրական կարգավորումների, 28-36 տարեկան կանանց, այդ թվում՝ միայնակ կանանց, պետպատվերով կատարվում է սերմնավորում, կամ արտամարմնային բեղմնավորում, իսկ մինչև 42 տարեկան կանանց՝ միայն սերմնավորում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է