• Latest news

492 հղիություն, և 122 նորածին՝ Պտղաբերության կենտրոնն ամփոփում է պետական ծրագրի արդյունքները

8 փետրվարի, 2024  20:02

Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու պետական ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելու արդյունքում Պտղաբերության կենտրոնում 2023 թվականին դիմելիությունն ավելացել է 2-3 անգամ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց կենտրոնի փոխտնօրեն Տաթեւիկ Համբարձումյանը։

Նա նշեց, որ վերջերս փոփոխվել է օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողների տարիքային շեմը, և ծրագրի մեջ ներգրավվել են նաև միայնակ կանայք։ Շուրանակում է գործել զոհված զինծառայողների ծնողներին վերաբերող պետական ծրագիրը։

«44–օրյա պատերազմից հետո կենտրոն դիմած զոհված զինծառայողների ընտանիքներում ունենք ընդհանուր 51 ծնունդ, որից 46–ը եղել են մինչև 2023 թվականը ներառյալ, և ևս հինգ ծննդաբերություն ունենք 2024 թվականին։ Ընդհանուր առմամբ միայն պետական ծրագրի շրջանակներում գրանցված հղիությունների թիվը 492 է, որից 122 արդեն ունենք ծնունդ», – նշեց նա։

Մանրամասները տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել