• Latest news

Ծննդաբերությունները փոքրացնում են կանանց կենսաբանական տարիքը. Cell Metabolism

27 մարտի, 2024  15:08

Կալիֆոռնիայի համալսարանի եւ Յելի բժշկական դպրոցի փորձագետների իրականացրած հետազոտության համաձայն՝ հղիությունը զգալի ազդեցություն է ունենում կանանց կենսաբանական ծերացման պրոցեսների վրա։

Օգտագործելով էպիգենետիկ ժամացույցը՝ մասնագետները կարողացել են գնահատել կանանց կենսաբանական տարիքի մակարդակը հղիության ժամանակ եւ դրանից հետո։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հղիությունն արագացնում է կենսաբանական ծերացման պրոցեսները, ինչը հաստատում է նախորդ պատկերացումները։ Սակայն հետաքրքրիր եզրահանգումն այն է, որ առաջին հետծննդաբերական շրջանը ուղեկցվում է առողջացման նշաններով, ինչն ազդում է կենսաբանական տարիքի նվազման վրա, տեղեկացրել է Cell Metabolism-ը։

Առողջացման այդ պրոցեսը տարբեր ազդեցություն է ունենում՝ կախված անհատական առանձնահատկություններից։ Օրինակ, ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ նկատվում է կենսաբանական տարիքի ավելի փոքր նվազում մարմնի զանգվածի  նորմալ ինդեքս ունեցող կանանց համեմատ։ Նաեւ նշվել է, որ կրծքով կերակրող մայրերը ավելի փոքր կենսաբանական տարիք են ցուցադրում այն մայրերի համեմատ, որոնք արհեստական կերեր են տալիս երեխաներին։

Այս արդյունքները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ կենսաբանական տարիքը առողջության կարեւոր ցուցիչ է եւ կապված է տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության հետ, ներառյալ դեմենցիան եւ սիրտ-անոթային հիվանդությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է