• Latest news

ԱՄՆ-ում մարդու օրգանիզմում առաջին անգամ «մինի լյարդ» կաճեցնեն. Nature

9 ապրիլի, 2024  10:37

ԱՄՆ-ում մարդու օրգանիզմում առաջին անգամ «մինի լյարդ» կաճեցնեն։ Գործողությունը մտահղացել է LyGenesis կենսատեխնոլոգիական ընկերությունը (Փիտսբուրգ, Փենսիլվանիայի նահանգ)։ Հրապարակման մեջ միջամտությունն անվանել են այն մարդկանց բուժման նոր դարաշրջան, որոնց լյարդը ախտահարվել է եւ որոնց փոխպատվաստում չի կատարվել։

Առաջին պացիենտը փորձնական բուժումն ստացել է մարտի 25-ին։ Նրան արդեն դուրս են գրել կլինիկայից։ Նա լավ է վերականգնվել միջամտությունից հետո, ասել է LyGenesis-ի գործադիր տնօրեն Մայքլ Հաֆորդը։

Միջամտության ժամանակ դոնորի լյարդի առողջ բջիջները մտցվում են պացիենտի որովայնի վերին մասի ավշային հանգույց։ Դոնորի բջիջները մտցվում են կոկորդով, հատուկ խողովակով։ Ենթադրվում է, որ արդեն մի քանի ամիս հետո բջիջները կբազմանան, կլրացնեն ավշային հանգույցը եւ կձեւավորեն կառույց, որը կարող է կատարել արյան մաքրման ֆունկցիա լյարդի փոխարեն։

Հեպատոլոգ Սթյուարտ Ֆորբսը Էդինբուրգի համալսարանից, որը կապ չունի LyGenesis-ի հետ, նշել է, որ պացիենտը պետք է ընդունի իմունադեպրեսանտներ, որպեսզի խուսափի դոնորային բջիջների վանումից։

Մեթոդը փորձարկվել է մկների, շների եւ խոզերի վրա։ Խոզերի մինի-լյարդը ձեւավորվել է երկու ամսվա ընթացքում։ Խոզերի փորձնական օրգաններում հայտնաբերվել են նաեւ բջիջներ, որոնք տեղափոխում են լեղին։ Ընդ որում՝ լեղաթթու չի կուտակվել։

Ըստ Մայքլ Հաֆորդի՝ հայտնի չէ, թե մարդու օրգանիզմում ինչ չափերի կարող է հասնել նոր լյարդը։ Հավանաբար, մինի-օրգանի աճը կախված է քայքայվող լյարդի քիմիական ազդանշաններից։ LyGenesis-ի գործադիր տնօրենը կարծում է, որ նոր օրգանները կդադարեն աճել, երբ կայունացնեն արյան ֆիլտրացիան, այդ ժամանակ չեն ստացվի ազդանշաններ քայքայվող օրգանից։

Nature-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի լյարդի հիվանդություններից մահանում է ավելի քան 50 հազար մարդ։ Մոտ հազար մարդ ամեն տարի մահանում է փոխպատվաստման սպասելով, իսկ հազար պացիենտ չի կարող հավակնել փոխպատվաստման, որովհետեւ նրանց առողջական վիճակը չափազանց ծանր է նման միջամտության դիմանալու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել