• Latest news

Վտանգավոր ջերմաստիճանները հանգեցրել են 521 հազար ինսուլտների՝ մահացու ելքով. Neurology

11 ապրիլի, 2024  15:11

Կենտրոնական Հարավային համալսարանի (Չանշա) չինացի գիտնականներն ուսումնասիրել են կապը կլիմայի փոփոխությունների եւ դրանց հետ կապված ինսուլտների միջեւ։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ ուղեղի արնազեղումները ծայրահեղ ջերմաստիճանների պատճառով կարող են ամեն տարի խլել ավելի քան կես միլիոն կյանքեր։ Հետազոտությունը հրապարակվել է Neurology գիտական ամսագրում։

Հետազոտությունը հիմնված է վերջին 30 տարիներին ավելի քան 200 երկրներում կատարված բժշկական գրառումների ուսումնասիրման վրա։ Գիտնականներն ուսումնասիրել են ինսուլտից մահացու ելքերի եւ հաշմանդամության քանակը, ինչպես նաեւ տվյալները համեմատել են կլիմայական ցուցանիշների հետ։

Նրանց գնահատականի համաձայն՝ մեկ տարում ջերմաստիճանների հետ կապված ուղեղի արնազեղումներից գրանցվում է ավելի քան 521 հազար մահ։

Ինսուլտից մահացության ամենաբարձր աստիճանը գրանցվել է Կենտրոնական Ասիայի երկրներում՝ 18 հոգի 100 հազար մարդուց։ Բայց առանձին պետությունների շարքում ամենատագնապալի իրավիճակը եղել է Հյուսիսային Մակեդոնիայում (Բալկաններ)՝ 33 դեպք 100 հազարից։

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ուղեղի արյան շրջանառության ամենասուր խանգարումները պայմանավորված են եղել ցրտով, այլ ոչ թե շոգով։ Սառնամանիքի դեպքում մարդու արյունատար անոթները նեղանում են՝ բարձրացնելով ճնշումը, այդ թվում եւ ուղեղում։ Միեւնույն ժամանակ, բարձր ջերմաստիճանները նպաստում են ջրազրկմանը, ինչը դանդաղեցնում է արյան շրջանառությունը եւ նպաստում ինսուլտի առաջացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել