Ռայսի համալսարանի ինժեներները ստեղծել են ուղեղի ամենափոքր իմպլանտ խթանիչը, որը փորձարկվել է մարդու վրա:
Էներգիայի մագնիսաէլեկտրական փոխանցման նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ սիսեռի չափի սարքը, որը մշակվել է Ջեյկոբ Ռոբինսոնի Rice լաբորատորիայում Motif Neurotech-ի և բժիշկներ Սամիր Շեթի և Սունիլ Շեթի հետ համատեղ, կարող է անլար սնուցում ստանալ արտաքին հաղորդիչի միջոցով և օգտագործվել կոշտ ուղեղային թաղանթի միջով ուղեղը խթանելու համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Սարքը, որը հայտնի է որպես Թվայնացված ծրագրավորվող վերուղեղային թերապիա (DOT), կարող է հեղափոխել դեղորայքակայուն դեպրեսիայի և հոգեկան կամ նյարդաբանական այլ խանգարումների բուժումը՝ դառնալով թերապևտիկ այլընտրանք, որն ապահովում է հիվանդի համար ավելի մեծ ինքնավարություն և հասանելիություն, քան ներկայիս նեյրոստիմուլյացիայի վրա հիմնված բուժման մեթոդները և պակաս ինվազիվ է, քան ուղեղ-համակարգիչ մյուս ինտերֆեյսերը (BCI):
«Այս հոդվածում մենք ցույց ենք տալիս, որ մեր սիսեռի չափի սարքը կարող է ակտիվացնել գլխուղեղի շարժիչային կեղևը, ինչի արդյունքում հիվանդը շարժում է ձեռքը: Ապագայում մենք կարող ենք իմպլանտը տեղադրել ուղեղի այլ մասերի վրա, օրինակ՝ նախաճակատային կեղևի վրա, որը, ինչպես մենք ենք ակնկալում, կբարելավի դեպրեսիա կամ այլ խանգարումներ ունեցող մարդկանց կատարողական գործառույթը»,- նշել են հետազոտողները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր