• Latest news

«Նաիրի» ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմայով պացիենտի փայծաղը

25 ապրիլի, 2024  21:06

«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզման՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։

Բաժանմունքի վիրաբույժ Տիգրան Ադամյանը NEWS.am Medicine-ին հայտնել է, որ պացիենտը «Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել որովայնի ձախ մասի ցավով։ Կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել է փայծաղային զարկերակի անևրիզմալ լայնացում՝ 6 սմ չափով:

1.jpg (146 KB)

Ի՞նչ է փայծաղային զարկերակի անևրիզմը և ինչո՞ւ է այն վտանգավոր

Անևրիզման զարկերակի բացվածքի տեղային լայնացումն է՝ զարկերակի պատի փոփոխությունների կամ վնասման հետևանքով: Փայծաղային զարկերակի այսպիսի լայնացումը բավական հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, բայց նաև բավական վտանգավոր՝ պատռվելու վտանգի պատճառով, մանավանդ, երբ լայնացումը մեծ է:

Փայծաղային զարկերակի անևրիզմի հանկարծակի պատռման դեպքում որովայնի խոռոչում ուժեղ արյունահոսություն է սկսվում, որը կարող է հանգեցնել մահվան:

Փայծաղային զարկերակի անևրիզմայի բուժումը

Փայծաղային զարկերակի անևրիզման բուժվում է վիրահատական եղանակով: Խոշոր անևրիզմնաների դեպքում, սովորաբար, կատարվում է բաց կամ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի հեռացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ հարակից այլ օրգանների հեռացմամբ ևս։ Վերջերս լայնորեն տարածված է նաև էնդովասկուլյար էմբոլիզացիայի եղանակը, սակայն դրա կիրառումը միշտ չէ, որ հնարավոր է՝ անևրիզմայի չափերի և տեղակայման պատճառով։

Փայծաղի պահպանում. ինչու՞ է դա կարևոր

Փայծաղը անչափ կարևոր օրգան է մարդու իմունային համակարգի անխափան աշխատանքի համար։ Փայծաղը մեր լիմֆոցիտների՝ իմունային բջիջների, ինչպես նաև հակամարմինների աղբյուրն է, որոնք պատասխանատու են վարակների դեմ մեր օրգանիզմի պայքարելու համար:

2.jpg (103 KB)

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Նաիրի» ԲԿ-ում որոշել են կատարել նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի պահպանմամբ։ Ինչը և հաջողությամբ իրականացվեց։

«Փայծաղային զարկերակի անևրիզման, որը սնվում էր հիմնական զարկերակից, հատվել և հեռացվել է կարող  սարքերի միջոցով: Եվ որ ամենակարևորն է, կատարվել է օրգանապահպան վիրահատություն՝ հիվանդի համար նվազ տրավմատիկ եղանակով: Հիվանդը ներկայում գտնվում է Նաիրի ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասել է Տիգրան Ադամյանը։

ARS_2060.JPG (837 KB)

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել