• Latest news

Երկու պացիենտներ հայտնել են, որ կարողացել են հաղթահարել Ալցհեյմերի հիվանդությունը

28 մայիսի, 2024  08:35

Վերջերս երկու հոգի հայտարարել են, որ իրենց հաջողվել է հաղթահարել Ալցհեյմերի հիվանդություն՝ էապես փոխելով իրենց կենսակերպը։ Այս պնդումը դարձել է շարունակվող հետազոտության մի մասը, որի նպատակն է հիվանդության զարգացման վրա կենսակերպի ազդեցության ուսումնասիրությունը։ Հեղինակները դրանում մեծ պոտենցիալ են տեսնում, քանի որ յուրաքանչյուր մարդ կարող է փոխել ամենօրյա սովորությունները, եւ եթե դա բուժման արդյունավետ միջոց լինի, ապա կարող է օգնել միլիոնավոր մարդկանց, գրել է CNN-ը։

Հետազոտությունը, որի մասին պատմվում է «Ալցհեյմերի վերջին պացիենտը» ֆիլմում, նվիրված է այդ պացիենտներին եւ պետք է հրապարակվի հունիսին Alzheimer's Research & Therapy ամսագրում։ Հետազոտությունը գլխավորում է դոկտոր Դին Օրնիշը, որը հայտնի է իր հայտնի աշխատություններով պրոֆիլակտիկ բժշկության եւ առողջության բարելավման ոլորտում։ Այն նվիրված է բուսական դիետայի օգտակարությանը, գրել է «Ֆոկուսը»։ Մասնակիցներ Սիսի Զերբեն եւ Սայմոն Նիքոլսը իրենց փորձն են ներկայացրել դոկտոր Սանջայ Գուպտայի՝ CNN-ի թղթակցի հետ։ Զերբեն ընդգծել է մեդիտացիայի, ֆիզիկական վարժությունների եւ սննդաբաժնի փոփոխության կարեւորությունը որպես կարեւոր տարրեր ապաքինման ճանապարհին, իսկ Նիքոլսը տեղեկացրել է առողջության զգալի բարելավման մասին շաքարից եւ մշակված մթերքներից հրաժարվելուց, ինչպես նաեւ ինտենսիվ քայլքով զբաղվելուց հետո։

Նիքոլսը պատմել է այն մասին, որ ամեն առավոտ  զբաղվում է քայլքով, ինչն օգնում է կատարել ավելի քան 10 000 քայլ։ Նույն կերպ Զերբեն նշել է իր ինքնազգացողության լավացման մասին բուսական դիետայի անցնելուց հետո, չնայած շատ է սիրում հորթի ծեծած միս։ Նրանց բուժմանը հետեւել է ինտերվենցիոն նյարդաբան, դոկտոր Ռիչարդ Այզեքսոնը, որը նշել է, որ ակնհայտորեն անհետացել են Ալցհեյմերի հիվանդության նշանները մեկ տարվա ընթացքում, թեեւ նա խուսափում է օգտագործել «նահանջել է» տերմինը հիվանդության մասին։

Դոկտոր Օրնիշը, որը հայտնի է որպես Օրնիշի դիետայի հեղինակ, որը մշակվել է 1977թ., ներառում է բուսական սնունդ, կանոնավոր ֆիզիկական վարժություններ, խմբային աջակցություն, յոգա եւ մեդիտացիա։ 2023թ. հետազոտությունը ցույց է տվել, որ միջերկրածովյան դիետայի հետեւող մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության ավելի քիչ նշաններ են եղել։

Նոր գիտական աշխատանքի մանրամասները, ինչպես նաեւ փաստերը առայժմ հայտնի չեն եւ պատրաստվում են հրապարակման, սակայն ստացված արդյունքները վկայում են կենսակերպի փոփոխության մասին՝ որպես Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի պոտենցիալ կարեւոր մեխանիզմ՝ հույս ներշնչելով միլիոնավոր մարդկանց առողջության բարելավման համար, որոնք տառապում են կործանարար եւ անբուժելի հիվանդությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել