• Latest news

Պասիվ ծխելը երեխաների վրա ավելի վատ է անդրադառնում, քան վեյփինգը. հետազոտություն

13 հուլիսի, 2024  22:29

Ըստ JAMA Network Open գիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության՝ երեխաների վրա նիկոտինի ազդեցության տեսանկյունից պասիվ ծխելը անհամեմատ ավելի վատ է, քան վեյփինգը (էլեկտրոնային ծխախոտ, գոլորշեցուցիչներով և այլ նմանատիպ սարքերով ծխելու գործընթացը)։

Արյան հետազոտությունները ցույց են տալիս, որ վեյփինգի ազդեցությանը ենթարկված երեխաները կլանում են 1/7-րդով ավելի քիչ քանակությամբ նիկոտին, քան փակ տարածքում  ծխողների ծուխը պասիվ շնչող երեխաները:

Հետազոտողները նշում են, որ էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող վնասակար նյութերի պասիվ ազդեցությունը, ըստ ամենայնի, ավելի քիչ է՝ հաշվի առնելով, որ վեյփինգը պարունակում է նույն քանակությամբ նիկոտին, բայց սոսկ ծխախոտի ծխում պարունակող թունավոր նյութերի և քաղցկեղածինների չնչին մասը:

Գիտնականներն այդ նպատակով հետազոտել են 3-11 տարեկան մոտ 1800 ամերիկացի երեխաների արյունը, որը վերցրել են 2017- 2020 թվականներին՝ ամենամյա առողջության դաշնային հետազոտության շրջանակում:

Արյան հետազոությունները որոշել են կոտինինի մակարդակը՝ օրգանիզմում նիկոտինի հետ փոխազդեցությունից հետո արտադրվող քիմիական նյութ:

Արդյունքները ցույց են տվել, որ փակ տարածքում վեյփինգի ենթարկված երեխաները 84%-ով ավելի քիչ նիկոտին են կլանել, քան փակ տարածքում ծխախոտի պասիվ ծուխ շնչած երեխաները:

Մինդեռ երեխաները, որոնք չեն ենթարկվել ո՝չ ծխախոտի ծխի կլանման և ոչ էլ՝  վեյփինգի, 97%-ով պակաս նիկոտին էին շնչել:

Հետազոտողները նշել են, որ օրգանիզմի վրա նիկոտինի ազդեցության նման ցածր մակարդակը, թերևս,  վեյփինգի և ծխելու միջև եղած տարբերություններով է պայմանավորված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll