• Latest news

Քաղցկեղի ուռուցքների մի քանի տեսակների բուժման համար գիտնականները «տրոյական ձիու» թերապիա են մշակել

17 հուլիսի, 2024  08:29

Յեյլի համալսարանի բժշկական դպրոցին առընթեր Յեյլի քաղցկեղի կենտրոնի (Yale Cancer Center) հետազոտողների մշակած նոր թերապիայի հիմքում քաղցկեղի՝  ուռուցքի աճը խթանելու համար կիրառած մոլեկուլների ներսում ուռուցքի դեմ պայքարող հակամարմինները քողարկումն է։

Ըստ ACS Central Science գիտաբժշկական հանդեսում հրապարակված հոդվածի՝ «տրոյական ձիու» թերապիան լաբորատոր պայմաններում ապացուցել է մի քանի տեսակի քաղցկեղի ուռուցքների, ներառյալ՝ ուղեղի ուռուցքների նկատմամբ իր արդյունավետությունը, այն դեպքում երբ ուղեղի ուռուցքները բուժելիս պաշտպանիչ արյունաուղեղային պատնեշի պատճառով դժվար է դա անել թերապիայի միջոցով:

Այս հաջողությունները կարելի է բացատրել նրանով, որ թերապիան կրող հակամարմինները ռազմավարական առումով վերափոխվել են գայլախտից՝ օգտագործելու համար ուռուցքները թիրախավորելու նրանց կարողությունը՝ միաժամանակ վերացնելով գայլախտի ազդեցությունը այդ հակամարմինների նկատմամբ: Հետազոտողները դրանք «հակամիջուկային հակամարմիններ» են անվանել։ Դրանք գաղտնի թիրախավորում են նուկլեինաթթվի մոլեկուլները, որոնք քաղցկեղն հափշտակում է շրջակա միջավայրից՝ միաժամանակ նոր ԴՆԹ ստեղծելով և ուռուցքի աճը խթանելով:

Ուռուցքի մեջ թափանցելուց հետո հակամարմինները արդյունավետորեն դեն են նետում ծպտվածությունն ու քաղցկեղի բջիջները ոչնչացնելու նպատակով գործի են դնում իրենց հակամիջուկային հրթիռները: Ի տարբերություն այլ բուժման եղանակների, որոնք համատեղում են ավանդական հակամարմինները և քիմիաթերապիան, այս թերապիայի հակամարմինները չեն շրջանառվում և չեն փնտրում ուռուցքային բջիջների մակերեսի մարկերներ, ինչպիսին են, օրինակ, HER2-ի կամ PD-L1-ի դեպքում՝ պարզելու համար՝ որ կողմից պետք է հարձակվել, այլ դրա փոխարենը աննկատ թափանցում են ուռուցքային միջավայր:

Այս խիստ նպատակաուղղված թերապիայի հավանական օգուտը թունավոր կողմնակի ազդեցությունների նվազումն է, որոնց բախվում են հիվանդները, երբ նվազ ճշգրիտ բուժման եղանակները սպանում են առողջ հյուսվածքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է