ՀՀ Կառավարության հուլիսի 25-ի նիստում ընդունված որոշման համաձայն ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:
Մասնավերապես՝ այս փաթեթից օգտվող երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվել է մինչև 40 տարեկանը ներառյալ:
Ընդլայնվել է նաեւ երկրորդային անպտղություն ունեցող շահառուների շրջանակը: Միաժամանակ կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնության տրամադրման կարգը:
Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ծրագրում մանրամասնում է Պտղաբերության կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Համբարձումյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր