• Latest news

Անորակ քունը մեծացնում է վեց հիվանդությունների առաջացման վտանգը. Nature Medicine

6 օգոստոսի, 2024  20:20

ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները վատ որակի քնի և նախասրտերի ֆիբրիլյացիայի, դեպրեսիայի, ճարպակալման, ջղային խանգարման, հիպերլիպիդեմիայի և հիպերտոնիայի զարգացման ռիսկի միջև փոխկապակցվածություն են հայտնաբերել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել է 6785 չափահաս կամավոր, որոնց միջին տարիքը կազմում էր 50,2 տարեկան: Առաջին փուլում գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների մասին, գրանցել նրանց հասակն ու քաշը, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր կամավորի հիվանդության պատմությունը։ Դրանից հետո սկսվել է մասնակիցների դիտարկման շրջանը։

Ավելի քան չորս փորձարկվողներ դաստակներին կրել են Fitbit սարքը, որը հնարավորություն է տալիս որոշել քնի ժամանակ մարդու սրտի կծկումների հաճախությունը և շարժման օրինաչափությունները: Գիտնականները գաջեթներն օգտագործել են նաև քնի փուլերը փոխելու գործընթացին հետևելու նպատակով:

Դիտարկման համար հատկացված ժամանակից հետո գիտնականները գիշերային հանգստի որակի վերաբերյալ տվյալները համեմատել են հետազոտվողների առողջական վիճակի ցուցանիշների հետ։

Արդյունքները ցույց են տվել, որ խոր և մակերեսային քնի փուլերը փոխկապակցված են նախասրտերի ֆիբրիլյացիայի՝ սրտի ռիթմի խանգարման զարգացման ռիսկի հետ: Կային նաև կապեր անկանոն քնի ռեժիմի և դեպրեսիայի, ճարպակալման, ջղային խանգարումների, ինչպես նաև հիպերլիպիդեմիայի (արյան մեջ ճարպի նմանվող մոլեկուլների չափազանց մեծ կուտակման) և հիպերտոնիայի միջև:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է