• Latest news

Փորձառական դեղամիջոցը վերացրել է ՄԻԱՎ-ն ուղեղում

10 օգոստոսի, 2024  00:26

Նոր հետազոտությունը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վարակի բուժման գործում։ Ինչպես հայտնել է գիտաբժշկական Brain հանդեսը, գիտնականների համար հայտնագործությունը BLZ945 փորձարարական դեղամիջոցն է, որն ի սկզբանե մշակվել է քաղցկեղի դեմ պայքարելու համար։

ԱՄՆ Թուլեյնի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ քաղցկեղի բուժման համար ի սկզբանե մշակված փորձարարական դեղամիջոցն ուղեղում ի վիճակի է արդյունավետորեն նվազեցնել ՄԻԱՎ-ի մակարդակը: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակվել են Brain հանդեսում։

Թուլեյնի ազգային պրիմատների հետազոտական ​​կենտրոնի գիտնականները բացահայտել են, որ հակաքաղցկեղային դեղամիջոցը թիրախավորում է ՄԻԱՎ վիրուսը պարունակող ուղեղի որոշ իմունային բջիջները և ոչնչացնում դրանք, գրում է Lenta.ru-ն։ Այս հայտնագործությունը կարող է նշանակալից քայլ լինել մարդու օրգանիզմի դժվար հասանելի վիրուսային աղբյուրներից ՄԻԱՎ-ի լիակատար վերացման ուղղությամբ:

Գիտնականների թիմը փորձարկել է BLZ945 փոքր մոլեկուլային ինհիբիտորը, որն, ինչպես հայտնի է, արգելափակում է ՄԻԱՎ-ով վարակված մակրոֆագներում ընկալիչի աճը: Գիտափորձն անցկացվել է պրիմատների երեք խմբերի վրա՝ վերահսկիչ չբուժվող խումբ՝ բուժման 30 օրվա ընթացքում դեղամիջոցի ցածր և բարձր չափաբաժիններ ստացած երկու խումբ: Դեղամիջոցի բարձր չափաբաժիններն ուղեղի վիրուսային բեռի զգալի նվազմանն են հանգեցրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել