• Latest news

Մասնագետը բացատրել է, թե սուրճը որ մարդկանց կարող է պաշտպանել Պարկինսոնի հիվանդությունից

13 սեպտեմբերի, 2024  21:34

Պարկինսոնի հիվանդության գենետիկական ձևով յուրաքանչյուր 10 հիվանդից իննին կարող են օգնել ամենասովորական և պարզ միջոցները: Սա հետևում է երկու խոշոր ուսումնասիրություններից, որոնք  հիվանդների գենետիկական թեստավորում են անցկացրել: Պարկինսոնի հիվանդության դեպքում գենետիկական թեստավորման վերաբերյալ միանգամից երկու հետազոտություն է հրապարակվելց Brain գիտական ​​ամսագրի վերջին համարում։

Ինչպես արդեն հաստատվել է, Պարկինսոնի հիվանդությունն ունի ուժեղ գենետիկ բաղադրիչ, գրում է aif-ը։ Վատ գեները նպաստում են դրա զարգացմանը, խորացնում ընթացքը և ազդում տարբեր դեղամիջոցներով թերապիայի արդյունավետության վրա։ Երկու հետազոտությունների հեղինակներն էլ պնդում են, որ Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների հետազոտման պարտադիր ստանդարտում պետք է ներառվեն անհատական ​​գենետիկական թեստերը։

«Պարկինսոնի հիվանդությամբ տարբեր ռասայի և ազգության ավելի քան 8000 հիվանդների գենետիկական պրոֆիլը ցույց է տվել, որ նրանց 13%-ի մոտ առկա է հիվանդության գենետիկ ձևը,- հետազոտությունն է մեկնաբանել  Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր և հայտնի բժշկական բլոգեր Անչա Բարանովան:-  Հիվանդների մոտ, որոնց հիվանդությունը սկսվել է վաղ տարիքից կամ որոնք ունեցել են հիվանդ ազգականների կամ պատկանել են ռիսկային էթնիկ խմբերի՝ աշքենազի հրեաներ, իսպանացի բասկեր կամ հյուսիսաֆրիկյան բերբերներ, գենետիկական ձև է հայտնաբերվել  18%-ի մոտ:

Հետո հարց է առաջանում գենետիկական թեստավորման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է դա տալիս: Արդյո՞ք դա անհրաժեշտ է: Արդյո՞ք պետք է գենետիկ թեստ անել, եթե Պարկինսոնի հիվանդությամբ տառապող ազգական ունեք: Այս մոտեցման հակառակորդները հաճախ ասում են, որ նույնիսկ եթե գենային վատ տարբերակներ հայտնաբերվեն, միևնույն է, ոչինչ անել հնարավոր չէ ուստի մնում է ապավինել բախտին, միգուցե չպատահի: Ի վերջո, նույնիսկ մուտացիայի առկայության դեպքում, ոչ բոլորի մոտ է զարգանում Պարկինսոնի հիվանդությունը` նրանցից միայն 25-30%-ն է հիվանդանում, իսկ մնացածը ինչ-որ ձևով խուսափում են:

Կարծում եմ, որ թեստավորումն աներևակայելի շատ բան է տալիս: Այն կարող է օգնել ինչպես Պարկինսոնի հիվանդության բուժման, այնպես էլ կանխարգելման գործում։

Օրինակ, արդեն հայտնի է, որ սուրճը պաշտպանիչ ազդեցություն ունի LRRK2 գենի մուտացիայի ժամանակ, և այս ժառանգականություն ունեցող մարդկանց համար օգտակար  է այն խմելը։

Մյուս տարբերակը GBA1 գենի մուտացիան է: Դրա դեպքում կարող է օգնել ամբրոքսոլը»:

Սա շատ զարմանալի  և անսպասելի է, քանի որ այս էժան և վաղուց հայտնի դեղամիջոցն օգտագործվում է շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար, որպեսզի խորխը ավելի լավ հեռացվի՝ այն խորխաբեր ազդեցություն ունի:

Սակայն մի քանի տարի առաջ պարզվեց, որ ամբրոքսոլը արգելափակում է ուղեղում LRRK2 գենի մուտացիայով Պարկինսոնի հիվանդության զարգացման մեխանիզմները: Իսկ այժմ այն ​​ակտիվորեն փորձարկվում է նման հիվանդների մոտ։ Դրա հետ մեծ հույսեր են կապում։

Հետազոտության ընթացքում գիտնականները փորձարկել են 7 հիմնական գեն, որոնք կապված են Պարկինսոնի հիվանդության զարգացման հետ։ Բայց դրանց մեջ հիմնական դերը խաղում են այն երկու գեների մուտացիաները, որոնց մասին խոսեցինք վերևում. GBA1 - դրա մուտացիաներն ամենահաճախակին են, իսկ LRRK2-ը երկրորդ տեղում է: Հիվանդության բոլոր գենետիկական ձևերի ավելի քան 90% -ը կապված է դրանց հետ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll