• Latest news

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում

24 սեպտեմբերի, 2024  14:32

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում: Այս մասին հայտնում է բուժկենտրոնը։

«Շնորհավորում ենք մեր օնկոգինեկոլոգիական ծառայության մասնագետներին:

Պատասխանատվությամբ ենք նշում, որ շարունակելու ենք ապահովել ոչ միայն բարձրորակ բուժում, այլև բարձրակարգ կրթական մակարդակ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս «Նաիրի» ԲԿ–ում աուդիտ են իրականացրել Փարիզի Գուստավ Ռուսսի հիվանդանոցի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար  Ֆիլիպ Մորիսը և Մադրիդի Լա Պաս համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Իգնասիո Զապարդիելը։ Նրանց տված գնահատականի հիման վրա էլ «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը ստացել է  Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության՝ ESGO–ի ուսումնական կենտրոնի հավաստագիր։

 IMG_1205.JPG (2.46 MB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll