• Latest news

ԱՀԿ փորձագետներն առողջության համար օգտակար են անվանել ալոե վերայի հատկությունները

29 հոկտեմբերի, 2024  16:51

Ալոե վերան բժշկության մեջ օգտագործվում է հազարամյակներ։ Այդ բույսը դարեր շարունակ օգտագործվել է տարբեր հիանդությունների բուժման համար։ Ինչպես նշել է Interia պորտալը, ալոեի բաղադրությունում հայտնաբերվել է ավելի քան 70 կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, ինչը հաստատում է նրա բացառիկ արժեքավորությունը մարդու առողջության համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները ալոե վերան համարում են բարձր կենսաբանական ակտիվություն ունեցող նյութ։ Չնայած բույսի փափկությանը, այն լիովին բաղկացած է ջրից, իսկ մնացած մեկ տոկոսը վիտամինների, հանքանյութերի եւ հակաօքսիդանտների խտացված համալիր է, որն ապահովում է օրգանիզմի վրա բազմակողմանի ազդեցություն։

Ժամանակակից կոսմետոլոգիայում ալոեի հիմքով դեղամիջոցները հատուկ տեղ են զբաղեցնում։ Բույսի գելը արդյունավետ հիմք է դիմակների, քսուքների եւ մազերի միջոցների ստեղծման համար։ Խնդրահարույց մաշկի դեպքում ալոեն օգնում է հաղթահարել բորբոքումները եւ նվազագույնի հասցնել սպիերի առաջացումը։ Առանձնահատուկ արժեք ունի բույսի՝ կոլագեն ստեղծելու ունակությունը, որը դրականորեն է ազդում մաշկի առաձգականության վրա։

Իմունային համակարգը եւս աջակցություն է ստանում ալոեի հակաօքսիդանտների շնորհիվ։ Շատերն են դիմում այս բույսին՝ որպես բնական միջոցի օրգանիզմը պաշտպանելու համար։

Բժշկական դիտարկումները մատնանշում են ալոե վերայի դրական ազդեցությունը դիաբետի ժամանակ. բույսը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի կարգավորմանը եւ բարելավում է ինսուլինի հանդեպ հյուսվածքների ընկալունակությունը։ Բայց կարեւոր է հասկանալ, որ սա միայն օժանդակող միջոց է համալիր թերապիայում։

Աղեստամոքսային տրակտը հատկապես զգայուն է ալոեի հյութի օգտագործման հանդեպ։ Բույսը լավացնում է մարսողության պրոցեսները եւ օգնում աղիների առողջ կծկումներին։ Ընդ որում, պետք է խստորեն հետեւել դրա օգտագործման չափին՝ խուսափելու համար առավել թուլացնող ազդեցությունից։

Ալոեի դետոքսիկացիոն հատկությունները եւ նրա բարերար ազդեցությունը լյարդի ֆունկցիայի վրա արժանի են ուշադրության։ Բայց եւ այնպես, բույսի օգտագործումը պահանջում է խորհրդակցել բժշկի հետ, եւ այն պետք է կազմի ապաքինման համալիր մոտեցման մի մասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll