• Latest news

Օզեմպիկը ԱՄՆ-ում ներառվել է ուղեղի կաթվածի կանխարգելման նոր հանձնարարականների մեջ. Medscape

1 նոյեմբերի, 2024  22:29

Ամերիկյան ուղեղի կաթվածի ասոցիացիան թարմացրել է իր կանխարգելման ուղեցույցները: Ի հավելումն ապրելակերպի հանձնարարականների, այն ընդգրկում է «Օզենպիկ»-ը և նրա անալոգները ավելորդ քաշից և շաքարախտից տառապող մարդկանց համար: Դրա մասին գրում է Medscape պորտալը։

Սրտաբաններն առողջ մարդկանց խորհուրդ են տվել պահպանել նորմալ քաշը և հետևել միջերկրածովյան սննդակարգին։ Ընդ որում ոչ մի սննդային հավելում չի ապացուցել, որ նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը: Կարևոր է, որ գոտկատեղի շրջագիծը կանանց համար չգերազանցի 80 սմ-ը, իսկ տղամարդկանց համար՝ 94 սմ: Շաքարային դիաբետով և/կամ ճարպակալող սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար խորհուրդ են տրվում GLP-1 ագոնիստներ, այսինքն՝ Ozempic-ը և նրա անալոգները:

Ցանկացած ֆիզիկական ակտիվություն նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը։ Ավելի լավ է շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր վարժություններ կատարել: Օրական 11 ժամից ավելի նստելիս ուղեղի կաթվածի վտանգը յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար 21%-ով ավելանում է։

Կարևոր է արյան ճնշումը վերահսկել՝ 140/90 մմ Hg-ից՝ բժշկի կաբինետում կամ 135/85 մմ Hg տանը. դա արդեն հիպերտոնիա է: Արյան ճնշումը վերահսկելու համար բժիշկները խորհուրդ են տվել առնվազն երկու դեղամիջոց օգտագործել։

Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել արյան շաքարի մակարդակը և լիպիդային պրոֆիլները: Խոլեստերինի մակարդակն իջեցնելու և կաթվածը կանխելու համար բժիշկը թերևս մտածի PCSK9 ինհիբիտորների նշանակման մասին:

Ծխելը, ներառյալ էլեկտրոնային ծխախոտը, մեծացնում է ուղեղի կաթվածի վտանգը։ Ռիսկի այլ գործոններ են՝ հղիության ընթացքում կանանց արյան բարձր ճնշումը, էնդոմետրիոզը և մինչև 45 տարեկանում արձանագրված դաշտանադադարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll