Կան իրավիճակներ և հիվանդություններ, որոնք ընդմիշտ փոխում են մեր կյանքը: Այն բաժանում են «մինչև» և «հետո»-ի: Դեռ երեկ մենք նախագծում և պատկերացնում էինք այլ կյանք, իսկ ախտորոշման հաստատումից հետո պետք է հարմարվենք նոր իրականությանը: Դա բարդ է և վախեցնող, անարդար և ցավոտ: «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ գրեթե բոլոր պացիենտներին տանջում է մի հարց. «ինչու՞ ես, ինչու՞ բոլորն առողջ են, իսկ ես՝ ոչ»: Բայց այս հարցին ոչ մի պատասխան չկա: Գիտնականները չեն կարողացել հասկանալ, թե ինչու է զարգանում այս հիվանդությունը: Այնուամենայնիվ, կան դեղեր և մեթոդներ, որոնք կարող են էականորոն դանդաղեցնել հիվանդության զարգացումը, տևականորեն ապահովել լիարժեք կյանք:
Իսկ ի՞նչ է ցրված սկլերոզը
Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղի և ողնուղեղի) ամենատարածված հիվանդություններից մեկն է:

Կենտրոնական նյարդային համակարգի բջիջները ծածկված են ճարպային սպիտակուցի պաշտպանիչ շերտով, որը կոչվում է միելինային թաղանթ: Միելինը թույլ է տալիս նյարդին արագ փոխանցել ազդակներ: Այն արագությունը և արդյունավետությունը, որով այդ ազդակները փոխանցվում են, թույլ են տալիս փոքր գիտակցված ջանքերով կատարել սահուն, արագ և համակարգված շարժումներ:
Ցրված սկլերոզն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգի աշխատանքը խանգարվում է և վարակի կամ վիրուսի դեմ հարձակման փոխարեն իմունային համակարգը հարձակվում է սեփական նյարդային բջիջների վրա՝ վնասելով այս պաշտպանիչ շերտը: Այս գործընթացը կոչվում է դեմիելինիզացիա: Ցրված սկլերոզի դեպքում միելինի կորուստը (դեմիելինիզացիան) ուղեկցվում է նյարդերի՝ դեպի ուղեղ և ուղեղից դուրս էլեկտրական ազդակներ անցկացնելու ունակության խանգարմամբ:

Սա առաջացնում է ցրված սկլերոզի տարբեր ախտանշանները: Այն հատվածները, որտեղ միելինը վնասվել է (վահանիկ կամ վնասումներ), նման են կարծրացած հատվածների (սպի). ցրված սկլերոզի ժամանակ այդ սպիացումները հայտնվում են տարբեր ժամանակահատվածներում և գլխուղեղի ու ողնուղեղի տարբեր հատվածներում: «Ցրված սկլերոզ» տերմինը նշանակում է «բազմաթիվ սպիներ»:
Ցրված սկլերոզի զարգացումը պայմանավորված է գենետիկական հիմքի և արտաքին միջավայրի պայմանների փոխազդեցությամբ։
Արդյո՞ք սկլերոզը հիշողության կորուստ է
«Սկլերոզ» բառը հունարենից թարգմանվում է որպես հյուսվածքի սպիացում, որը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր հյուսվածքում։ Կախված նրանից, թե որ օրգանում է այդ սպիացումը տեղի ունեցել, հենց այդ վնասված օրգանի ֆունկցիան էլ խանգարվում է։ Ցրված սկլերոզի դեպքում վերը նկարագրված դեմիելինիզացիան ավարտվում է սպիացման օջախների առաջացումով, որն էլ ընդհատում, դժվարացնում կամ խախտում է նյարդային ազդակների հաղորդումը նյարդաթելերով։

«Սկլերոզ» բառը ասոցացվում է հիշողության կորստի հետ, քանի որ տարեց մարդկանց մոտ գլխուղեղը սնուցող անոթներում առաջանում են նման սպիական փոփոխություններ, որը կոչվում է աթերոսկլերոզ և այն կարող է ուղեկցվել հիշողության խանգարումներով։
Ի՞նչ հաճախականությամբ է հանդիպում Ցրված սկլերոզը
Ցրված սկլերոզով աշխարհում ապրում է մոտ 2,5 մլն մարդ: ԱՄՆ–ում ամեն շաբաթ ախտորոշվում է այդ հիվանդության 200 նոր դեպք։ Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականությունը խիստ տարբեր է տարբեր երկրներում, այն ամենաբարձրն է Շոտլանդիայի հյուսիսում տեղակայված կղզիներում, ԱՄՆ և Կանադայի հյուսիսային շրջաններում և կազմում է 250 դեպք 100 000 բնակչության հաշվարկով։ Դրան ի հակառակ, Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականությունը ցածր է Ճապոնիայում (2։ 100 000)։ Հաճախակի հանդիպելով հյուսիսային երկրներում՝ Ցրված սկլերոզի հաճախականությունը աստիճանաբար նվազում է հասարակածին մոտենալուն զուգահեռ: Հյուսիսային երկրներում հիվանդության հանդիպման հաճախականությունը մոտավորապես հինգ անգամ ավելին է:
Հայաստանում Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականության վերաբերյալ հստակ տվյալները բացակայում են։ Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականության աճ, որը կարող է բացատրվել հետազոտման նոր տեխնիկաների ներդրմամբ և համեմատական մատչելիությամբ։
Հայաստանում յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով հանդիպում է Ցրված սկլերոզի մինչև 30 դեպք։
Ինչպե՞ս է դրսեւորվում Ցրված սկլերոզը
Առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ արդեն ախտահարված են նյարդաթելերի մոտավորապես 50%-ը: Հիվանդության այս փուլում հիվանդների մոտ կարող են առաջանալ հետևյալ գանգատները.

Ժամանակի ընթացքում կարծրացած (սկլերոտիկ) վահանիկների քանակի շատացման արդյունքում ի հայտ են գալիս հիվանդության այլ ախտանիշներ.
Որո՞նք են Ցրված սկլերոզի հետեւանքները
Ընդհանուր առմամբ Ցրված սկլերոզը ժամանակի ընթացքում բերում է հաշմանդամության առաջացման:

Ցրված սկլերոզը փորձություն է ոչ միայն պացիենտի, այլ նաև նրա ընտանիքի անդամների համար: Մեր հասարակությունում հարյուրավոր մարդիկ ապրում են այդ հիվանդության հետ: Ախտորոշման հաստատումից հետո այդ նոր ու բարդ վիճակը պետք է ընդունել և սովորել ապրել դրա հետ: Այսօր իրավիճակը խիստ փոխվել է: Վաղաժամ և ճշգրիտ բուժումը հետաձգում է հաշմանդամության զարգացումը անգամ ցրված սկլերոզի ծանր դեպքերում: Եվ Ցրված սկլերոզ ունեցող անհատը կարող է հասնել շատ բաների, ուրախանալ, սիրահարվել, ընկերություն անել, աշխատել, լինել երջանիկ և ապրել լիարժեք կյանքով:
1.Ciccarelli O, Barkhof F, Bodini B, et al. Pathogenesis of multiple sclerosis: insights from molecular
and metabolic imaging. Lancet Neurol. 2014; 13(8):807-822.
https://www.nationalmssociety.org/Symptoms-Diagnosis/MS-Symptoms. Accessed 10 March 2017. 5. Polman CH, Reingold SC, Banwell B, et al. Diagnostic criteria for multiple sclerosis: 2010 Revisions to the McDonald criteria. Annals of Neurology. 2011;69(2):292-302.
(MRI). http://www.nationalmssociety.org/Symptoms-Diagnosis/Diagnosing-Tools/MRI. Accessed 13 August 2017. 10. Hauser SL, Bar-Or A, Comi G, et al.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day