• Latest news

Ուսումնասիրություն. Արհեստական միսը կարող է մեծացնել դեպրեսիայի հավանականությունը

3 հունվարի, 2025  14:41

Food Frontiers ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արհեստական մսի օգտագործումը կարող է հանգեցնել դեպրեսիայի հավանականության մեծացման:

Բրիտանական Սուրեյի համալսարանի գիտնականները վերլուծել են 3342 մարդու տվյալները, որոնց երկու երրորդը կանայք են եղել, գրում է Bild-ը։ Պարզվել է, որ մսի փոխարինիչներ օգտագործած բուսակերների մոտ դեպրեսիայի հավանականությունը 42%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնք հրաժարվել են այդ մթերքից։

Հետազոտության հեղինակներն ասում են, որ բացահայտումները «մտահոգիչ են»: Նրանք պարզել են, որ մարդիկ, որոնք մսի փոխարինիչներ են օգտագործում, ավելի հավանական է, որ տառապեն արյան բարձր ճնշումից և բորբոքումներից:

Հետազոտողները ենթադրել են, որ բուսական ծագմամբ մսի փոխարինիչների և հոգեկան առողջական խնդիրների միջև կապը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում բորբոքվածությամբ, որն ազդում է ուղեղում քիմիական նյութերի աշխատանքի վրա:

«Այս բորբոքումները կարող են բացասաբար ազդել ուղեղում քիմիկան պրոցեսների վրա, ինչը նպաստում է հոգեկան հիվանդությունների զարգացմանը», - նշվում է ուսումնասիրության մեջ։

Չնայած դրան, ուսումնասիրությունն էական տարբերություններ չի հայտնաբերել այն բուսակերների սննդակարգի ընդհանուր սննդային կազմում, որոնք  մսի փոխարինիչներ են ուտում և նրանց միջև, ովքեր այն չեն օգտագործում: Սակայն արհեստական ​​միս օգտագործողների մոտ գրգռված աղիների համախտանիշի զարգացման հավանականությունը 40%-ով ցածր է եղել։

«Արհեստական ​​միսը կարող է օգտակար գործիք լինել բուսական սննդակարգին անցնելու համար, ինչը բարենպաստ է գյուղատնտեսության համար։ Սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝  բուսակերության և տրամադրության միջև կապը հաստատելու համար»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Էնթոնի Ուեթոնը:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll