Կանադայի եւ ԱՄՆ գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մանկության տարիներին ծնողների ամուսնալուծությունը կրկնակիից ավելի մեծացնում է ինսուլտի հավանականությունը հետագա կյանքում: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։
Թիմն ուսումնասիրել է վարքագծային ռիսկի գործոնները՝ օգտագործելով 13 205 տարեց ամերիկացիների տվյալները, որոնց 13,9 տոկոսն ականատես է եղել ծնողների ամուսնալուծությանը վաղ տարիքում:
«Նույնիսկ ինսուլտի հետ կապված շատ հայտնի ռիսկային գործոնների հաշվառումից հետո, ներառյալ ծխելը, ֆիզիկական պասիվությունը, ցածր եկամուտը եւ կրթությունը, դիաբետը, դեպրեսիան եւ ցածր սոցիալական աջակցությունը, ամուսնալուծվածների երեխաների մոտ հասուն տարիքում 61%-ով ավելին է եղել ինսուլտի հավանականությունը»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Մերի Քեյթ Շիլկեն:
Ծնողների ամուսնալուծության եւ ինսուլտի միջեւ ուժեղ կապը նման էր ինսուլտի երկու այլ հայտնի ռիսկային գործոնների՝ դիաբետի եւ դեպրեսիայի հետ:
Ծնողների անհամաձայնության եւ ինսուլտի միջեւ այս ակնհայտ հարաբերակցության պատճառը մնում է անհասկանալի, նշել են հետազոտողները: Մասնագետները ենթադրում են, որ կապը պայմանավորված է կենսաբանական եւ սոցիալական գործոնների համակցությամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day