LinkedIn-ի հիմնադիր Ռիդ Հոֆմանը եւ քաղցկեղի հետազոտող եւ «բոլոր հիվանդությունների կայսր» Սիդհարթհա Մուքերջին դարձել են Manas AI սթարտապի համահիմնադիրներ, որը դեղամիջոցներ է մշակում արհեստական բանականության հիման վրա, գրել է TechCrunch-ը։
Հոֆմանը իր նոր՝ «Սուպերգործակալություն» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ ManasAI-ը հավաստիացնում է, որ արհեստական բանականության միջոցով մոլեկուլներ է նախագծելու՝ այնուհետեւ դրանք լաբորատորիայում փորձարկելու համար։ Ընկերությունը նաեւ նշել է, որ կօգտագործի Microsoft-ի Azure ամպային հաշվողական հարթակը եւ Microsoft-ի «արհեստական բանականության խոր փորձաքննությունը» նոր դեղամիջոցներ մշակելու համար: Հոֆմանը սերտ կապեր ունի Microsoft-ի հետ, որը ձեռք է բերել LinkedIn ընկերությունը խոշոր գործարքի արդյունքում 2016թ.:
Ընկերությունը, որն ի սկզբանե կենտրոնանալու է կրծքագեղձի, շագանակագեղձի եւ լիմֆոմայի քաղցկեղի բուժման վրա, հանգանակել է 24,6 մլն դոլարի ֆինանսավորում Hoffman, General Catalyst եւ Greylock ընկերություններից:
Սակայն Manas AI-ի կապիտալ ներդրումները «համեստ են՝ որոշ այլ ստարտապերի համեմատ, որոնք փորձում են արհեստական բանականության մոդելներ օգտագործել նոր դեղամիջոցներ մշակելու համար:
Անցյալ տարի Xaira-ն, որը հայտարարել էր, որ պատրաստ է սկսել դեղերի մշակումը, սկսել է նախագիծը՝ 1 մլրդ դոլար հսկայական նախնական ֆինանսավորմամբ:
Treeline Biosciences-ը եւս մեկ ընկերություն է, որն օգտագործում է արհեստական բանականությունը դեղամիջոցներ մշակելու համար, որն անցյալ տարի ներգրավել է 422 մլն դոլար, տեղեկացրել է Endpts-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day