Հիվանդ երեխաների հիվանդանոցի (SickKids) գիտնականները հայտնաբերել են միջոց, որը կարող է կանգնեցնել մեդուլոբլաստոմայի ուռուցքային ենթատեսակի (որը մանկական ամենատարածված չարորակ ուղեղի քաղցկեղն է) աճը նախքան դրա սկսվելը:
Գլխուղեղի քաղցկեղը հետազոտողների համար մարտահրավերների շարք է. երբ մարդու մոտ առաջանում են ախտանիշներ, ուռուցքները հաճախ այնքան բարդ են լինում, որ ուռուցքի աճը կարգավորող հիմնարար մեխանիզմներն այլեւս հեշտ չի լինում նույնականացնել:
Nature Communications ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ սպիտակուցը պատասխանատու է քնած ցողունային բջիջների արթնացման համար եւ խթանում է մեդուլոբլաստոմայի ուռուցքների ձեւավորումն ու կրկնակի աճը:
Այս սպիտակուցի արգելափակումը եւ ցողունային բջիջների արթնացումը կանխելը կարող է դառնալ քաղցկեղի բուժման հիմնական միջոց՝ օգտագործելով առաջադեմ գենոմային մոտեցումները՝ համակցված ֆունկցիոնալ փորձերի հետ նախակլինիկական մոդելում, կարծում են գիտնականները:
Հետազոտական խումբն սկսել է ուսումնասիրել բջջային փոփոխությունները, որոնք հանգեցնում են SHH medulloblastoma ուռուցքների զարգացմանը: Նրանք պարզել են, որ ուռուցքի զարգացման վաղ փուլերում եւ ավանդական բուժումից հետո OLIG2 սպիտակուցն ակտիվացնում է քնած ցողունային բջիջները՝ պատճառ դառնալով դրանց բաժանման եւ ուռուցքի վերածվելու համար։
Այս անցումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են առանցքային պատուհան, որի ընթացքում ուռուցքի զարգացումը կարելի է արգելափակել: Համատեղելով նախկինում մշակված բուժումը CT-179 կոչվող փոքր մոլեկուլի հետ, որը խախտում է OLIG2 սպիտակուցը, հետազոտական թիմը կարողացել է թիրախավորել բուժումից հետո մնացած ցողունային բջիջները եւ կանխել դրանց վերարթնացումը՝ արդյունավետորեն կանխելով ուռուցքի ռեցիդիվը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day