Մենք վարժվել ենք արտաքինից պայքարել ծերացման դեմ՝ ներկում ենք մազերը, օգտագործում հակատարիքային քսուքներ եւ դիմում կոսմետիկ միջամտությունների։ Բայց ծերացման գործընթացը կարելի է դանդաղեցնել նաեւ ներսից: Ցյուրիխի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականների նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Nature Aging ամսագրում, երեք պարզ սովորություններ՝ օմեգա-3-ի, վիտամին D-ի ընդունումը եւ կանոնավոր վարժությունները, կարող են դանդաղեցնել բջիջների կենսաբանական ծերացումը:
Հետազոտությունը հիմնվել է DO-HEALTH եռամյա փորձի տվյալների վրա, որին մասնակցել է 70+ տարեկան ավելի քան 2 000 տարեցր: Նոր աշխատանքում գիտնականները վերլուծել են 777 մասնակիցների ԴՆԹ նմուշները եւ օգտագործել էպիգենետիկ ժամացույց՝ մեթոդ, որը որոշում է մարդու կենսաբանական տարիքը՝ հիմնվելով ԴՆԹ մեթիլացման վրա:
Արդյունքները տպավորիչ են. նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով օմեգա-3 են ընդունել, բջիջներն ավելի դանդաղ են ծերացել, իսկ արյան մեջ այս նյութի նախնական ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ նույնիսկ հակադարձ ծերացման նշաններ են նկատվել: Առավելագույն էֆեկտ նկատվել է նրանց մոտ, ովքեր համատեղել են օմեգա-3-ի, վիտամին D-ի ընդունումը եւ տանը պարզ վարժություններ կատարելը։ Այդպիսի մասնակիցները միջինը 1 տոկոսով դանդաղեցրել են ծերացման տեմպերը եւ 3-4 ամսով երկարացրել իրենց կյանքը փորձի ընդամենը երեք տարվա ընթացքում։
Էպիգենետիկան համեմատաբար նոր գիտություն է, սակայն նրա բացահայտումները հաստատում են, որ արտաքին երիտասարդությունը սկսվում է ներսից: Թեեւ երկարակեցության համընդհանուր բաղադրատոմս չկա, սննդակարգում յուղոտ ձուկ, ընկույզ եւ սերմեր ավելացնելը, ինչպես նաեւ չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են պարզ, բայց արդյունավետ քայլեր լինել երկար եւ առողջ կյանքի համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day