• Latest news▼

2020-2024-ին պետպատվերի շրջանակներում կատարվել է 106 երեխայի կոխլեար փոխպատվաստման վիրահատություն. ԱՆ

3 մարտի, 2025  11:09

Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը: Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը.

  • պաշտպանել լսողությունը բարձր աղմուկից,
  • կանխել լսողության կորուստը,
  • պարբերաբար ստուգել լսողությունը,
  • օգտագործել լսողական սարքեր, եթե անհրաժեշտ է,
  • աջակցել լսողության խնդիրներ ունեցող անձանց։

Աշխարհում յուրաքանչյուր 1000 նորածնից 1-ը ծնվում է խլությամբ, իսկ 2-ի մոտ լսողության կորուստը զարգանում է կյանքի առաջին երկու տարում։

Լսողության կորուստ ունեցող երեխային ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը կարևոր գործոն է նրա մտավոր, հոգեհուզական և խոսքի զարգացման առումով:

Հայաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է լսողության նորածնային սքրինինգ, որն ուղղված է լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը:

IV աստիճանի ծանրալսության և խլության դեպքում լսողության վերականգնման արդյունավետ միջոցը կոխլեար փոխպատվաստումն է, որը վիրահատական միջամտությունից բացի նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է պահանջում:

Առողջապահության նախարարությունը ստանձնել է պարտավորություն և փոխհատուցում է վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: 2020 թվականից մինչև 2024 թվականը պետական պատվերի շրջանակներում կատարվել է 106 երեխայի կոխլեար փոխպատվաստման վիրահատություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll