• Latest news

Սովորական վարակը հանգեցրել է ողնաշարի շտապ վիրահատության

9 մարտի, 2025  12:04

Երբ ամերիկուհի Մարանդա Նյուբորգն իրեն վատ զգաց, ուշադրություն չդարձրեց դրա վրա։ Հոկտեմբերն էր, և նա սովորաբար հիվանդանում էր, երբ եղանակը փոխվում էր։

Ֆորդհեմի համալսարանի I դիվիզիոնի մարզիկ ուսանողուհի Նյուբորգը կենտրոնացած էր ցածր դասարաններում իր ուսման և 2022-23 բասկետբոլի մրցաշրջանի վրա, հաղորդում է CBS News-ը:

Աննշան ախտանիշների ի հայտ գալուց մի քանի օր անց նա դիմեց քոլեջի բժշկական կենտրոն։ Ստրեպտոկոկի թեստը դրական էր, և Նյուբորգին հակաբիոտիկներ նշանակեցին: Նա սկսեց դեղորայք ընդունել՝ հավատալով, որ կոկորդի ցավն ու թեթև տագնապը շուտով կանցնեն։ Սակայն, չնայած հակաբիոտիկներին, Նյուբորգը չապաքինվեց։

Նա փսխում էր դեղահաբերից և մշտական ջղաձիգ ցավ ուներ ձախ թիակում, որը, նրա կարծիքով, կարող էր պայմանավորված լինել ջրազրկմամբ:

Մի գիշեր վիճակը վատացավ. ջերմությունը բարձրացավ և չէր իջնում, նա ուժեղ ցավ էր զգում, ձախ ձեռքը թմրում ու ծակծկում էր:

Նյուբորգը և նրա մարզիչը գնացին Նյու Յորքի համալսարանի շտապ օգնության բաժանմունք: Այնտեղ նա մի քանի հետազոտություն անցավ և բազմաթիվ ցավազրկողներ փորձեց, բայց ոչինչ չօգնեց։

Վիրաբույժ նյարդաբան Էնդրյու Չենի ախտորոշմամբ, Նյուբորգի մոտ ողնաշարի էպիդուրալ թարախակույտ էր զարգացել:

Ողնաշարի էպիդուրալ թարախակույտը վարակ է, որը կարող է ճնշում գործադրել ողնուղեղի վրա և առաջացնել թուլություն և թմրություն, որը զգում էր Նյուբորգը:

Չենը, որին ախտորոշումից անմիջապես հետո կանչել էին Նյուբորգին վիրահատելու համար, ասում է, որ նման թարախակույտի զարգացումը ֆարինգիտի դեպքում չափազանց հազվադեպ է պատահում։ Թարախակույտ է առաջանում, երբ բերանից բակտերիաները ներթափանցում են արյան մեջ և շարժվում դեպի ողնուղեղի շուրջ ստերիլ տարածք:

Նման թարախակույտերն ավելի հաճախ հանդիպում են թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ, սակայն հիվանդությունը կարող է նաև բակտերիաների գրոհի հնարավորություն ստեղծել։

Ըստ Չենի, դա վտանգավոր վիճակ է, և կարող է հանգեցնել նյարդաբանական վնասվածքների, կաթվածի և նույնիսկ մահվան, եթե չբուժվի: Չենը հիվանդին պատմել է, որ նրան ախտորոշելու պահին նա մոտ էր կաթված ստանալուն:

Չենի վկայությամբ, վիրահատությունը բարեհաջող է անցել՝ առանց բարդությունների։ Նյուբորգը պատմեց, որ վիրահատության հաջորդ օրն արթնացել է «ուժեղ ցավով», բայց ցանկանում էր սկսել ֆիզիոթերապիան:

Այս գործընթացը սկսվեց անմիջապես. նա ուներ մի պարզ նպատակ՝ քայլել հիվանդանոցի միջանցքով հենարանի օգնությամբ: Նյուբորգը օգնության կարիք ունեցավ անկողնուց վեր կենալու համար, և յուրաքանչյուր քայլը նրա համար պայքար էր:

Ըստ նրա, մարզիկի համար, ինչպիսին ինքն էր ընդամենը մի քանի օր առաջ, դա «հսկայական ադապտացիա» էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll