• Latest news

Գիտնականներն առաջընթաց են գրանցել Էբոլա մահացու տենդի բուժման գործում

17 մարտի, 2025  11:30

Տեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները բեկում են գրանցել Էբոլայի դեմ պայքարում։ Նրանք առաջինն էին, որ հաջողությամբ ազատել են կապիկներին այդ հիվանդությունից՝ օգտագործելով օբելդեսիվիր կոչվող խմելու դեղամիջոցը: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ​​ամսագրում։

Էբոլա տենդը մահացու վիրուսային հիվանդություն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1976թ.: Այն փոխանցվում է օրգանիզմի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով եւ առաջացնում է ուժեղ արյունահոսություն, օրգանների կանգ եւ բարձր մահացություն: Չնայած գոյություն ունեն պատվաստանյութեր եւ ներերակային բուժման մեթոդ, դրանց կիրառումը սահմանափակ է բարձր գնի, սառնարանում պահեստավորման անհրաժեշտության եւ աղքատ տարածաշրջաններում օգտագործման դժվարությունների պատճառով:

Օբելդեսիվիրը ռեմդեսիվիր դեղամիջոցի հաբային ձեւն է, որը սկզբում մշակվել է COVID-19-ի բուժման համար: Այն արգելափակում է վիրուսի բազմապատկման համար անհրաժեշտ ֆերմենտը եւ ունի լայն սպեկտր՝ այն արդյունավետ դարձնելով Էբոլայի տարբեր շտամների դեմ:

Թիմը թեստեր է կատարել մարդուն մոտ մակակա-ռեզուսների եւ յավանյան մակակաների վրա: Օբելդեսիվիրի հաբերն ապահովել են 100 տոկոս գոյատեւում առաջին տեսակի կապիկների եւ 80 տոկոս՝ երկրորդ տեսակի պրիմատների մոտ:

Դեղամիջոցը ոչ միայն մաքրել է արյունը վիրուսից, այլ նաեւ օգնել զարգացնել իմունային պատասխան՝ խուսափելով օրգանների վնասումից, նշել են մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll