• Latest news

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրեններն կազատվե՞ն աշխատանքից

20 մարտի, 2025  14:27

Մեր տեղեկություններով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը կազատվեն իրենց պաշտոններից։

Երեկ առողջապահության նախարարությունում նրանց առաջարկվել է ազատման դիմումներ գրել։ Պատճառը՝ պացիենտների կողմից «նվիրատվություններ» են, որոնց մասին վերջերս բարձրաձայնվել է։  

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի տնօրեն կնշանակվի ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Ուռուցաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն աշխատանքից չեն հեռացրել։ «Ինձ աշխատանքից չեն ազատել, ես էլ ազատման դիմում չեմ գրել», – ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll